Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան սուրբծննդյան ինտերիերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան սուրբծննդյան ինտերիերը

07:43 27.11.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան սուրբծննդյան ձևավորումը։

ԱՄՆ նախագահի նստավայրի զարդարանքների վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է Մելանյայի և Սպիտակ տան թվիթերյան միկրոբլոգներում։ Նստավայրի ձևավորմանն անդրադարձել է նաև Սպիտակ տան կայքը։

«Մելանյա Թրամփի կողմից ձևավորված Սպիտակ տունը շողում է հայրենասիրական ոգով»,- ասվում է հայտարարության մեջ։

Սպիտակ տան յուրաքանչյուր դահլիճ զարդարված է որոշակի ոճով և նվիրված է առանձին մարդկանց կամ իրադարձությունների։ Սուրբծննդյան ինտերիերի գլխավոր գույներն են դարձել կարմիրն ու ոսկեգույնը։

Նշվում է, որ դեկտեմբերի ընթացքում Սպիտակ տանը կանցկացվի ավելի քան 100 ընդունելություն՝ 30 հազարից ավելի այցելուների մասնակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն

20:38 04.05.2025

Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

Հնդկաստանն ասել է, որ Պակիստանը 10-րդ գիշերն անընդմեջ խախտել է հրադադարը

20:29 04.05.2025

Հնդկաստանն ասել է, որ Պակիստանը 10-րդ գիշերն անընդմեջ խախտել է հրադադարը

Հնդկաստանը հաղորդել է Պակիստանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքում: Այս մասին PTI գործակալությանը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը հսկողության գծի երկայնքով կրակ են բացել Քուպվարայի, Բարամուլլայի, Պունչի, Ռաջուրիի, Մենդհարի, Նաուշերայի, Սունդերբանիի և Ախնուրի դիմաց գտնվող շրջաններում […] ...

Մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը

20:09 04.05.2025

Մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը

96 տարեկան հասակում շնչառական անբավարարությունից մահացել է Հունաստանի նախկին արտգործնախարար Պետրոս Մոլիվիատիսը։ Այս մասին հաղորդում է հունական ERT-news հեռուստաալիքը։ Մոլիվիատիսը ծնվել է 1928 թվականի հունիսի 12-ին Քիոս կղզում։ Ավարտել է Աթենքի համալսարանը, կրթությամբ իրավաբան էր։ Մոլիվիատիսը եղել է կարիերայի դիվանագետ, ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ​​պատվիրակությունների անդամ, ծառայել է Հունաստանի դեսպանատներում Մոսկվայում, Պրետորիայում և Անկարայում, […] ...

Հնդկաստանի պաշտպանության նախարարը կարող է չմեկնել Մոսկվա՝ Պահալգամի ահաբեկչության պատճառով

19:50 04.05.2025

Հնդկաստանի պաշտպանության նախարարը կարող է չմեկնել Մոսկվա՝ Պահալգամի ահաբեկչության պատճառով

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը կարող է այս տարի չմասնակցել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին, ինչպես նախատեսված էր ավելի վաղ: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարի փոխարեն Հնդկաստանը, հավանաբար, կներկայացնի նրա տեղակալ Սանջայ Սեթը։ Որոշումը, ըստ աղբյուրների, կապված է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրման հետ՝ Պահալգամում (Հնդկական միության […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

19:42 04.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվել

19:30 04.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվել

Առնվազն 39 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, զոհվել է շաբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը կիրակի օրը շարունակում են նոր հարվածներ հասցնել պաղեստինյան անկլավին։ Այսպիսով, Խան Յունիսում բնակելի շենքը ռմբակոծվել է, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Մեկ այլ միջադեպի ժամանակ հարված է հասցվել […] ...

BACK_TO_TOP