13:09 27.11.2018
Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների կողմից ակտիվ քաղաքացիական շրջանակների ներկայացուցիչներին, ընտրողներին նախընտրական շտաբներում վարձավճարով աշխատանքի ընդունելու կամ զարտուղի այլևայլ եղանակների անվան տակ քողարկված ընտրակաշառք, նյութական արժեքներ տալու մասին:
Գլխավոր դատախազությունից պարզաբանում են, որ 2018թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ միայն որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով ընտրողին կաշառք տալու և վերջինիս կողմից այն ստանալու, այլև ընտրությունների ողջ ժամանակահատվածում բարեգործության արգելքի խախտման, ինչպես նաև ընտրողներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, ապրանքներ տալու, ծառայություններ մատուցելու համար:
Մասնավորապես, ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 5-րդ մասով մինչև Ազգային ժողովի ընտրվելու մասին որոշումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, կամ լիազոր ներկայացուցչի կողմից որևէ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը կամ ծառայություններ մատուցելը, կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը ծանր հանցագործություն է: Դրա համար նախատեսված է պատիժ՝ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկման ձևով:
ՀՀ դատախազությունը հանձնառու է իր իրավասության սահմաններում ձեռնարկելու միջոցներ՝ ցանկացած, այդ թվում բարեգործության քողի տակ, քաղաքացիաիրավական կամ աշխատանքային ձևական պայմանագրերի հիման վրա կամ քողարկված այլ եղանակով իրականում ընտրողներին անհատույց դրամ կամ այլ նյութական արժեքներ տալու դեպքերը պարզելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու, անհրաժեշտության դեպքում օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ կատարելու հանձնարարություն տալու, դրանց կապակցությամբ համապատասխան դատավարական ընթացակարգեր իրականացնելու միջոցով ընտրական հանցագործության դեպքերն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:
Հարկ ենք համարում ընդգծել, որ օրենսդրական վերջին փոփոխություններն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմիններին օժտել են անհրաժեշտ լեգիտիմ հնարավորություններով՝ լայնածավալ միջոցառումների միջոցով պարզելու քողարկված ցանկացած դեպքի իրական հանգամանքները: Այդ հնարավորությունները օրենքով սահմանված կարգով գործի են դրվելու ամբողջ ծավալով:
Ուստի՝ ընտրություններում ներգրավված անձանց, կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին հորդորվում է ձեռնպահ մնալ նմանատիպ զարտուղի, անօրինական միջոցներով ընտրական գործընթացների վրա ներազդելու, մրցակցային առավելություններ ստանալու փորձերից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում նմանատիպ ցանկացած երևույթի ականատես լինելու, դրանց վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության տիրապետելու դեպքում անհապաղ դիմել ՀՀ դատախազությանը կամ իրավապահ մյուս մարմիններին:
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...
19:08 09.06.2025
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետՄարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:58 09.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթինՕրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...
18:49 09.06.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնումԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում: ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ներքին Գետաշեն գյուղի 59-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել կարճեցված փողով որսորդական հրացան, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակ և ինքնաձիգի […] ...
18:41 09.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...