ՀԲ-ի հետ քննարկվել են գյուղոլորտում պետություն-մասնավոր հատված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

ՀԲ-ի հետ քննարկվել են գյուղոլորտում պետություն-մասնավոր հատված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

15:19 27.11.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի  պատվիրակությանը, որի կազմում էին մասնավոր հատվածի ավագ մասնագետ Թոմաս Վիսը և գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ (PPP) ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առկա մակարդակը։ Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ PPP ձևաչափն առավել նպատակահարմար կարող է լինել առավել լայնածավալ և հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման համար, միաժամանակ  հնարավոր է համարել դրանց իրականացումը թռչնաբուծության ոլորտում, ինչպես նաև կաթի հավաքման կայանների, տնկարանների և գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծման հարցում՝ ակնկալելով Համաշխարհային բանկի աջակցությունը ներդրողների ներգրավման հարցում։

Թոմաս Վիսն իր խոսքում մասնավորապես  կարևորել է  ներդրողների համար գրավիչ ծրագրերի կազմմանը, իրավական դաշտի կանոնակարգմանը, բիզնես միջավայրին առնչվող  և մի շարք այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին

10:30 29.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ: ...

Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից

23:20 28.04.2024

Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից

Ռուսաստանի հետ գազի մատակարարման գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է Արևմուտքը, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Ռուսաստանի հետ մրցակցային գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է արևմտյան երկրները»,- նախարարի խոսքերն է մեջբերում բրիտանական Financial Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Թուրքիային բնական գազի ամենամեծ մատակարարը, որն […] ...

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

16:14 28.04.2024

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ […] ...

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

23:42 27.04.2024

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

Ոսկին համարվում է ամենաթանկ մետաղներից մեկը շատ հազարամյակների ընթացքում, ուստի ոսկու արդյունահանման հետ կապված հսկայական թվով առասպելներ և սխալ պատկերացումներ կան: Դրանցից ամենատարածվածը Gazeta.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ոսկերիչ Նատալյա Նախոդկինան։ Առաջին առասպելն այն է, որ ոսկին պետք է դեղին լինի: «Իր առաջնային տեսքով ոսկին իրականում վառ դեղին գույն ունի: Ինչ վերաբերում է ոսկուն, որը […] ...

Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը

17:17 26.04.2024

Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը։ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N553-Ն որոշման համաձայն, 2024 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ջրերի (ներառյալ՝ բնական կամ […] ...

Նոր իրավական կարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ

15:15 26.04.2024

Նոր իրավական կարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Նարեկ Զեյնալյանը լրացում են առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում: «Նախաձեռնությամբ լուծում ենք կարեւոր խնդիր. այն առնչվում է հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին: Խոսքը վերաբերում է տեխզննման ժամանակ կիրառվող կանոններին: Այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է՝ արդյոք այդ անձը տվյալ մեքենայի գույքահարկի գծով պարտավորություններ ունի՞, թե՝ […] ...

BACK_TO_TOP