11:33 28.11.2018
«Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից ամենահարուստը ՀՀԿ-ն է: Սա, թերևս, պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ նրանք 20 տարի եղել են իշխանության ղեկին:
Պաշտոնական հայտարարագրում այս կուսակցությունը ներկայացրել է միայն 55 շենք, որոնց մեծ մասն անհատույց օգտագործման են: Սակայն կան կուսակցություններ, որոնք ոչինչ չունեն, անգամ գրասենյակ: Այդ ուժերից են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն ու «Ազգային առաջընթաց»-ը:
ՀՀԿ-ից պակաս հարուստ չէ նրա վաղեմի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որը, ըստ հայտարարագրի, ունի 45 շենք-շինություն և 13 հողամաս, բոլորն էլ միանձնյա սեփականության են: Կուսակցության դրամական միջոցները կազմում են 6 մլն դրամ, իսկ եկամուտն էլ գոյանում է անդամավճարից, վարձակալությունից և բյուջետային ֆինանսավորումից: Միայն անդամավճարից գոյացել 141 մլն դրամ:
Նոր իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն, ունի մեկ գրասենյակային տարածք, այն էլ վարձակալական հիմունքներով: Կուսակցության դրամական միջոցներն անցնում են 1 մլն դրամը, իսկ եկամուտներն էլ գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից և բյուջետային ֆինանսավորումից:
Հետաքրքիր է, որ ԲՀԿ-ն ոչ մի անշարժ գույք չի ներկայացրել, կուսակցության դրամական միջոցներն էլ անցնում են 21 մլն դրամը:
ՕԵԿ-ն ունի մեկ շինություն և երկու տրանսպորտային միջոց, դրամական միջոցներն էլ 193 հազար դրամ են:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի 1 գրասենյակ և մոտ 2 մլն դրամ, իսկ ահա «Մենք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարագրել է միայն 4 մլն դրամի հասնող եկամուտ, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 1 բնակարան»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...
23:21 16.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 9-15-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.74 մ (15.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:16 16.06.2025
Քննարկվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողություններըՀայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում համաձայնագրով նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում հունիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ […] ...
23:09 16.06.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է «Միկա» մարզահամալիր․ մեկնարկում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր, որտեղ վաղվանից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը ներկայացրել է համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման […] ...