12:26 28.11.2018
Երևանում նոյեմբերի 28-ին մեկնարկել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ շուրջ 50 երկրներից:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ այսօր իրականացնում են միջազգային լավագույն փորձից բխող գործողություններ:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նշելով, որ ներկայումս երկու խոշտանգումների քրեական գործերով չորս պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
«2017 թվականի ընթացքում մենք ունեցել ենք խոշտանգման հոդվածով դատի տված անձ, 2018 թվականին ունեցել ենք արդեն մեկ քրեական գործով դատի տրված մեկ անձ, ընդ որում այս պահին նախաքննության փուլում գտնվող երկու քրեական գործերով չորս պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում»,- ասաց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ անցած տարիներին որոշ քրեական գործեր հարուցվել են ՄԻՊ-ի մշտադիտարկումների արդյունքում հաղորդումների հիման վրա:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն էլ ներկաներին տեղեկացրել է, որ գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր ներդրումն է ունեցել ՄԻՊ-ը, և անմասն չի մնացել ազատություններից զրկված անձանց իրավունքների համակարգը:
«Արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև ձևավորվել է կառուցողական և մարդակենտրոն գործունեության մթնոլորտ, որի արդյունքում շահում է մարդը և իրավունքը»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը՝ ընդգծելով, որ վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորման կանխարգելումը առաջնահերթություն է կառավարության համար:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...