15:59 28.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համարը ներկայացնող Էդմոն Մարուքյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այն պնդումներին, թե 7-րդ գումարման խորհրդարանը 1.5-2 տարվա կյանք է ունենալու: Մարուքյանի խոսքերով՝ նման հայտարարություններ անում են նրանք, որոնք ոչ մի ցուցակում չեն հայտնվել.
«Մեկ էլ նրանք, ովքեր մտել են ընտրապայքարի մեջ և հասկանում են, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց լուսանցքում են թողել: Սիրելի՛ արտաշատցիներ ջան, դեկտեմբերի 9-ը պատմական օր է, և պետք է այնպիսի խորհրդարան ձևավորեք, որն ամուր, բազմազան ու հակակշռված կլինի, որտեղ «Լուսավոր Հայաստան»-ը մեծ խմբակցություն կունենա՝ իր գաղափարական մոտեցումներով՝ փոխզսպող ու հակակշռող, որ երբևէ կարիք չլինի որևէ ցնցման ու հեղափոխության, կարիք չունենանք խորհրդարան ցրելու, մարդկանց նորից ընտրությունների տանելու»,-ասաց Մարուքյանը։
«Այդքան կարելի՞ է անլուրջ լինել, ամեն ինչ իջեցնել, հասցնել գետնին»,-ասաց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան»-ի համար դեկտեմբերի 9-ից պետականաշինության ժամանակներ են սկսվում՝ հայտարարեց կուսակցության առաջնորդը, ասաց՝ ամեն բան անելու են, որ ՀՀ-ում ընդունվի նոր Հարկային օրենսգիրք։
«Նախաձեռնելու ենք հարկային օրենսդրության փոփոխություն, հարկային բեռի թեթևացում, հարկային վարչարարության նվազեցում, թողնելու ենք, որ բիզնեսը շնչի, մարդիկ, որոնք ինքնազբաղվածություն ունեն, մի փոքր ինչ-որ բան են սկսել, որ իրենց տունը պահեն, բոլորին ազատելու ենք հարկային բեռից: Սրանք են մեր մոտեցումները: Որպես ազատական քաղաքական միավոր՝ մենք կարծում ենք, որ պետք է ազատականացնել տնտեսական դաշտը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
16:20 05.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սյունիքում16:14 05.08.2025
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 5-ին` ժամը 13։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։ Փրկարարներն ափից […] ...
16:07 05.08.2025
Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan Altima»-ն ու «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցելԵրեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Մ.-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաճատ Կ.-ի վարած, «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» մակնիշի տրակտորը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում […] ...
16:00 05.08.2025
Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկըԵրեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում: «The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել […] ...
15:55 05.08.2025
Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային […] ...
15:50 05.08.2025
Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են […] ...
15:43 05.08.2025
Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումըՕգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...