Գյուղացին չի կարող իր արտադրանքը մեր ասած ժամկետում իր տրանսպորտով հասցնել մեր ասած զորամասը. Արծրուն Հովհաննիսյանը՝ միջնորդներից կարտոֆիլ գնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյուղացին չի կարող իր արտադրանքը մեր ասած ժամկետում իր տրանսպորտով հասցնել մեր ասած զորամասը. Արծրուն Հովհաննիսյանը՝ միջնորդներից կարտոֆիլ գնելու մասին

17:23 28.11.2018

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝   ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին:

SHANTNEWS.AM-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ.

«Պաշտպանության նախարարությունը կատարում է գնումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության Գնումների մասին օրենքների: Նա, ըստ այդ օրենքների, չի կարող վերահսկել, թե իր պահանջած կարտոֆիլի չափաքանակը գյուղացո՞ւնն է, վերավաճառողի՞նն է, թե՞ 1 կամ 11 գյուղացունը, դա անհնար է ստուգել»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ ՊՆ-ն տալիս է կարտոֆիլի տեխնիկական նկարագիրը, չափաքանակը և այն հասցեները, թե որտեղ պետք է մատակարարվի այն.

«Այդ մրցույթը թափանցիկ է, եթե հաղթում է մի ընկերություն, որը վերավաճառող է, պաշտպանության նախարարությունն իրավասություն չունի իրենց ստուգելու: Այն գյուղացին, որը բողոքում է, որ իրենից վերցրել և վերավաճառել են ՊՆ-ին, հնարավորություն ունի մասնակցելու այդ մրցույթին, ապա ինչո՞ւ նրանք չեն մասնակցում»:

ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ այդ դեպքում  ինչո՞ւ են գյուղացիները կարտոֆիլը վերավաճառում այն ընկերությանը, որը մասնակցում է մրցույթին:

«Գյուղացին, որպես կանոն, չունի այդ փաստաթղթերը, որով կարող է մասնակցել տենդերների, որպես կանոն, չունի այն ծավալը, որ կարողանա մատակարարել, մեզ ամեն մի մարզում մի քանի հարյուր տոննա կարտոֆիլ է պետք գալիս: Այդ գյուղացին չի կարող իր արտադրանքը մեր ասած ժամկետում իր տրանսպորտով հասցնել մեր ասած զորամասը, այստեղից էլ առաջանում են այդ բոլոր խնդիրները: Ըստ էության, այսօր կատարված գնումները որևէ կերպ չի կարելի անվանել ոչ ռացիոնալ կամ սխալ, կամ օրենքի խախտում, չնայած այդ ամենին՝ մենք հիմա փորձում ենք բանակում սննդամթերքի կազմակերպման գործընթացն իրականացնել արտաքին ընկերությունների միջոցով, որպեսզի նման սպեկուլյատիվ քայլերից զերծ մնանք: Այդ ժամանակ գյուղացին կիմանա, որի իր ապրանքը վաճառել է այն ընկերությանը, որը սնում է զինվորին, ոչ թե վերավաճառում է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP