12:36 29.11.2018
ԱԺ պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին:
«Մենք հանդիպումներ ենք ունենում քաղաքացիների հետ, ասում ենք՝ ուր ենք հասել և ուր է գնալու Հայաստանը: Ինչպե՞ս վարվենք, որ այլևս երբեք Ազգային ժողով ցրելու կարիք չունենանք: Մենք հաջողակ մարդկանց թիմ ենք, մենք բոլորս մեր ոլորտներում հաջողությունների հասած մարդիկ ենք: Մենք փորձում ենք չմիջամտել քաղաքական ուժերի հակամարտությանը: Ակնհայտ է մի բան, որ դեկտեմբերի 9-ին Դուք ընտրելու եք խորհրդարանի այն ուժերին, որոնք իշխանություն չեն լինելու, Դուք դեկտեմբերի 9-ին որոշելու եք, թե ով է լինելու ընդդիմությունը: Ընդդիմությունը հակակակշիռ և փոխզսպող ուժն է: Մենք ժամանակ չունենք իրար հետ կռիվ անելու, իրար հայհոյելու, դրա ժամանակներն անցնում են: Դեկտեմբերի 9-ից հետո պետք է միայն աշխատել»:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այժմ մեկը մյուսին լսելու և աշխատելու ժամանակն է.
«Հիմա շատերն են ասում՝ մենք կարող ենք լինել լավ ընդդիմություն, որ դուք լավ իշխանություն չեք եղել, ո՞նց կարող եք լինել լավ ընդդիմություն: Իշխանությունը վերադարձված է Ձեզ և դուք դեկտեմբերի 9-ին որոշելու եք, թե ով ինչ է անելու դեկտեմբերի 9-ից հետո: Ես ուղղակի գալիս եմ տուն և մտածում եմ, այս ակնկալիքները ինչպե՞ս ենք մենք արդարացնելու: Մենք այսօր պետք է ստեղծենք նախադրյալ մյուս օրը լավ ապրելու համար»:
16:14 05.08.2025
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 5-ին` ժամը 13։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։ Փրկարարներն ափից […] ...
16:07 05.08.2025
Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan Altima»-ն ու «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցելԵրեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Մ.-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաճատ Կ.-ի վարած, «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» մակնիշի տրակտորը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում […] ...
16:00 05.08.2025
Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկըԵրեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում: «The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել […] ...
15:55 05.08.2025
Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային […] ...
15:50 05.08.2025
Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են […] ...
15:43 05.08.2025
Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումըՕգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...