Աննա Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Աննա Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

16:34 29.11.2018

Նոյեմբերի 28-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, մշակույթի և արվեստի բազմաթիվ գործիչների ուղեկցությամբ Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցներին: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը, երգահան Մարինա Ալեսը, «Սպիտակ» ֆիլմի սցենարի հեղինակ Մարինա Սոչինսկայան:

Միջոցառմանը ելույթ են ունեցել «Կադանս» անսամբլը, «Հովեր» երգչախումբը,  Ջիվան Գասպարյան կրտսերը, Յան Օսինը, Իրինա Բոգուշեվսկայան, Ադամ Բարրոնը, Միքայել Սուչյանը և Ռուսաստանի կոմպոզիտորների միության «Преображение» մանկական երգչախումբը:

Ավարտին տպավորությունները ներկայացնելիս Աննա Հակոբյանը շեշտել է, որ միջոցառումը շատ կարևոր ուղերձներ էր պարունակում:

«Չնայած խոսքը գնում էր երեսուն տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին, սակայն միջոցառումը շնորհակալության միջոցառում էր, իսկ շնորհակալությունը վեհ զգացողություն է, վեհ արարք է: Միջոցառումն ուներ նաև շատ կարևոր, փաստական մաս, թե ինչպես հարյուրից ավելի պետություններ օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:Եվ նաև մտածելու տեղիք է տալիս, թե ինչու այսօր, երբ կրկին տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում, տեղահանվում, ոչ թե բնական աղետների այլ նաև պատերազմների պատճառով, մարդիկ իրար նույն կերպ օգնության ձեռք չեն մեկնում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին իրականացրած ահռելի աշխատանքի համար:

Միջոցառման նպատակն էր երախտագիտության խոսք հղել բոլոր այն մարդկանց ու պետություններին, ովքեր Հայաստանի համար ծանր ժամանակահատվածներում ցուցաբերել են բացառիկ մարդասիրություն և օգնության ձեռք են մեկնել հայ ժողովրդին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP