19:00 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքը 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով: Դաշինքը նախընտրական ծրագրում նշում է ընտրապայքարին մասնակցության նպատակը` 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակը ամրագրելու և իշխանությունը Հայաստանում անշրջելիորեն վերադարձնել ժողովրդին։
Ծրագրում շեշտվում է, որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորված է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն առաջնորդած քաղաքական թիմի ներկայացուցիչներից և նրանց աջակցած ուժերից, նաև նշվում է, որ դաշինքի քաղաքական թիմը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները։
Դաշինքը խոստանում է` առաջիկա հինգ տարիներին իրենց գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։
«Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, նաև բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝
● Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը,
● աշխատանքի և ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի և կրթության միջոցով,
● օրենքի գերակայության ապահովումը,
● բարեկեցության շարունակական բարձրացումը,
● պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը»,- նշվում է ծրագրում:
«Իմ քայլը» դաշինքը խոստանում է քաղաքացիների անվտանգության, բարեկեցության ապահովում, անկախ դատական համակարգ, ժողովրդագրական խնդիրների լուծում, ժողովրդավարության հաստատում, մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն, բարձր տեխնոլոգիաների զարգացում, հավելյալ արժեքի ստեղծում աշխարհի համար, նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսության ստեղծում, զբոսաշրջության զարգացում, հասանելի և հուսալի ենթակառուցվածքների զարգացում: Դաշինքի ծրագրում շեշտվում է` տնտեսական որակական առաջընթացի հիմնասյունը հասցեական բարեփոխումներն են՝ ուղղված արտաքին շուկաներում Հայաստանը որպես բրենդ դիրքավորելուն:
Դաշինքը նախատեսում է.
● նվազեցնել վարչարարական բեռը,
● վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները,
● պարզեցնել հարկային և մաքսային քաղաքականությունը,
● ընդլայնել արտահանման ծավալները,
● իրականացնել ներդրումներ ենթակառուցվածքներում:
«Իմ քայլը» կարևորում է ներառական, մրցունակ կրթական համակարգն ու գիտության զարգացումը, հասանելի և որակյալ առողջապահության ապահավումը, սոցիալական պաշտպանության կայուն համակարգը, շրջակա միջավայրի համալիր պահպանումը, վերականգնումն ու կայուն բնօգտագործումը, ներառական մշակութային քաղաքականության իրականացումը: «Իմ քայլը» խոստանում է հանրային կառավարման արտադրողականության բարձրացում և լավ կառավարման սկզբունքների ներդրում, հանրային ֆինանսների պատասխանատու կառավարում, օրենքի գերակայություն, հակակոռուպցիոն պայքար: Դաշինքի արտաքին քաղաքական առանցքային նպատակներն են լինելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության ապահովումը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի` իբրև բանակցային կողմ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ներառումը, իբրև բանակցային կողմ, ԵՄ վիզային ռեժիմի ազատականացումը, իսկ Սփյուռքը պետք է մասնակից դառնա ՀՀ կառավարմանը, հայրենադարձություն և այլն:
Ներկայացնում ենք որոշ դրույթներ դաշինքի նախընտրական ծրագրից:
08:40 14.08.2025
Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը ԱլյասկայումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...
08:30 14.08.2025
Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմիցՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...
08:22 14.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:17 14.08.2025
Նիդեռլանդներում օդապարիկի վայրէջքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՆիդեռլանդների Ֆրիզլանդ նահանգում օդապարիկի վթարային վայրէջքի հետևանքով մեկ մարդ մահացել է, վեցը՝ վիրավորվել, հաղորդում է NOS հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանային արտակարգ ծառայություններին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Դե Հևե գյուղի մոտակա դաշտում՝ տեղական ժամանակով մոտավորապես 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00): Հոլանդական թագավորական ավիացիոն ասոցիացիայի տվյալներով՝ վայրէջքի ժամանակ օդապարիկը կտրուկ ընկել է քամու ուժեղ պոռթկման […] ...
08:07 14.08.2025
ՃՏՊ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհինՕգոստոսի 13-ին, ժամը 19։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին՝ Մրգաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Nissan», «VAZ» և «Volkswagen» […] ...
23:59 13.08.2025
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակերԵրևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...