Խմելու ջրի սակագինը Հայաստանում մինչև 2024թ. չի բարձրանալու. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+20.09 oC

Խմելու ջրի սակագինը Հայաստանում մինչև 2024թ. չի բարձրանալու. Փաշինյան

13:56 01.12.2018

«Հայաստանի Հանրապետությունը խեղճի և չզարգացածի պիտակը պետք է ջարդուփշուր անի: Հայաստանը պետք է լինի աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը: Հայաստանի քաղաքացին պետք է լինի աշխարհի ամենաբարեկեցիկ, երջանիկ քաղաքացիներից մեկը: Հեղափոխության իմաստներից մեկը այն է, որ մենք մեր տունը ծաղկեցնելու հնարավորություն ենք սսացել, մենք բաց չենք թողնելու այդ հնարավորությունը»,- հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Մեղրիում՝ քաղաքացիների հետ հանդիպմանը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև նախորդ հանդիպման ժամանակ Մեղրիի բնակիչների կողմից բարձրացված 4 խնդրի մասին.

«Մեկը մանկապարտեզների խնդիրն է, որ ասացի՝ պետք է լուծվի, երկրորդը ջրամբարի խնդիրն է, ինձ հետ զրույցներում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ստանձնել է ջրամբարի կառուցումը, նաև առկա է գազի և ջրի խնդիր: Մենք հիմա պետք է «Վեոլիա ջուր» և «Գազպրոմ» ընկերությունների հետ նոր մակարդակի հարաբերություններ կառուցենք:

Դա հեշտ և պարզ գործ չէ, բայց մենք դա կստեղծենք: Նախատեսված էր, որ դեկտեմբերին պետք է ողջ հանրապետությունում խմելու ջրի սակագինը բարձրանար, բայց մենք քննարկեցինք և եկանք համաձայնության, որ խմելու ջրի սակագինը Հայաստանում մինչև 2024 թվականը չի բարձրանալու»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

08:40 14.08.2025

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

08:30 14.08.2025

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:22 14.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Նիդեռլանդներում օդապարիկի վայրէջքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

08:17 14.08.2025

Նիդեռլանդներում օդապարիկի վայրէջքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

Նիդեռլանդների Ֆրիզլանդ նահանգում օդապարիկի վթարային վայրէջքի հետևանքով մեկ մարդ մահացել է, վեցը՝ վիրավորվել, հաղորդում է NOS հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանային արտակարգ ծառայություններին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Դե Հևե գյուղի մոտակա դաշտում՝ տեղական ժամանակով մոտավորապես 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00): Հոլանդական թագավորական ավիացիոն ասոցիացիայի տվյալներով՝ վայրէջքի ժամանակ օդապարիկը կտրուկ ընկել է քամու ուժեղ պոռթկման […] ...

ՃՏՊ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհին

08:07 14.08.2025

ՃՏՊ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհին

Օգոստոսի 13-ին, ժամը 19։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին՝ Մրգաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Nissan», «VAZ» և «Volkswagen» […] ...

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր

23:59 13.08.2025

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր

Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...

BACK_TO_TOP