Ադրբեջանն այն երկրների շարքին է դասվում, որոնք չեն ուզում մասնակցել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին. Զատուլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+21.09 oC

Ադրբեջանն այն երկրների շարքին է դասվում, որոնք չեն ուզում մասնակցել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին. Զատուլին

14:41 01.12.2018

«Լեռնային Ղարբաղի հարցի հետ կապված` ռուսական իշխանություններն առաջին հերթին հիշում են ԽՍՀՄ փլուզումը, իսկ երկրորդ հերթին՝ միշտ խոչընդոտ էր այս թեմայով հրապարակային խոսելն Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար»,- այս մասին «Լազարյան ակումբի» նիստի ժամանակ ասել է ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Զատուլինն իր խոսքում նաև ընդգծել է, որ Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին և որոշ ժամանակ անց դարձել է ԵԱՏՄ անդամ, իսկ  Ադրբեջանը չի անդամակցում այս կազմակերպություններին:

«Բացի դրանից, ոչ այնքան ակտիվ, բայց մասնակցել է ՎՈՒԱՄ-ի ստեղծման գործընթացներին: Այս կառույցը նպատակ է ունեցել հետխորհրդային տարածքի երկրներն առանձնացնել ճամբարների, բայց այդ ճամբարների միջև սահմանները տեղաշարժերի էին ենթարկվել: Այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ Ադրբեջանը այն երկրների շարքին է դասվում, որոնք  այլախոհ են և չեն ուզում մասնակցել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին»,- ասել է Զատուլինը:

ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալի խոսքով՝ ռուսական կողմը, սակայն, չպետք է հանգամանքներից ելնելով  խուսափի խոսել Ղարաբաղյան հարցի կարգավորման մասին:

«Վերջնական համաձայնությունը, եթե մենք կարողանանք հասնել այդ փուլին, պետք է լինի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը և դրա հետ մեկտեղ այն հողերի վերադարձը, որն այժմ գտնվում է Ղարաբաղի տարածքում, բայց նախկինում նրա մասը չի կազմել»,- ասել է Զատուլինը:

Կոնստանտին Զատուլինն ընդգծել է՝ շատ լավ գիտակցում է, որ ներկայիս պայմաններում ասել, թե պետք է վերադարձնել տարածքները՝ հետագայում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի  սահմանների հստակեցման քննարկում կազմակերպելու փոխարեն, այնքան էլ իրատեսական չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 14.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

08:55 14.08.2025

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

08:50 14.08.2025

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

08:40 14.08.2025

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

08:30 14.08.2025

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:22 14.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP