Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր, մենք շատ ենք. Վիգեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+22.09 oC

Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր, մենք շատ ենք. Վիգեն Սարգսյան

13:47 01.12.2018

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին և ընտրողներին կոչ անելով հավատալ իրենց ձայնի կարևորությանը:

«Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Քո ձայնը կարևոր է։

Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի և Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի Հանրապետության ԱԳՆ խոսնակը: Մեր քաղաքական թիմի ու ընտրողների համար սա խիստ մտահոգիչ է:

Պետք է սովորել այնպես շփվել, որ երկխոսությունը ծավալվի առնվազն հավասարազոր մակարդակներում:

Այն պահից, երբ երկրի ղեկավարը ստիպված է ուղիղ եթերով մատ թափ տալ իր սպայակազմի, Արցախի ղեկավարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա` հանրությունն իսկույն մտահոգվում է ու ապակողմնորոշվում:

Այն պահին, երբ երկրի ղեկավարը ստիպված է հիշեցնել, որ ինքը «գլխավոր» կամ «գերագույն» հրամանատար է կամ «պատերազմական պայմաններում» դրանցից որևէ մեկն է, բանակը մտահոգվում է: Երբ քաղաքական հակառակորդը վերածվում է ներքին թշնամու, յուրաքանչյուր գիտակից մարդ, անկախ իր հայացքներից ևս մտահոգվում է: Երբ պիտակավորում է ազգային եկեղեցին` անվանելով այն քաղաքական ուժերից մեկի «կցորդ», հայ հավատացյալ մարդը մտահոգվում է: Երբ դաշնակից երկրի ղեկավարին քննարկում է մամուլում, հեռակա կարգով, միջազգային գործընկերներն էլ են մտահոգվում, քանի որ հասկանում են, որ անկայուն մարդու հետ գործ ունեն:

Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք:

Դեկտեմբերի 9-ին անպայման գնա՛ և ընտրի՛ր այն ուժին, որը կլինի ՔՈ ՁԱՅՆԸ խորհրդարանում: Ընկերներիդ, հարազատներիդ, հարևաններիդ ասա՛, որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է: Այս պահին կարող ես անել քեզանից կախվածը` երկիրն անդունդը գլորելու վտանգը կանխելու համար»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

09:10 14.08.2025

Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

Կուբան կշարունակի բժշկական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ նոր պատժամիջոցներին, հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «ԱՄՆ պետքարտուղարը սպառնում է վիզային սահմանափակումներ կիրառել այն կառավարությունների նկատմամբ, որոնք Կուբայի հետ ունեն բժշկական համագործակցության օրինական ծրագրեր։ Սա ցույց է տալիս, որ պարտադրանքը և ուժի կիրառմամբ ագրեսիան այս կառավարության նոր արտաքին քաղաքականության դոկտրինն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 14.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

08:55 14.08.2025

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

08:50 14.08.2025

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

08:40 14.08.2025

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

08:30 14.08.2025

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...

BACK_TO_TOP