Մեծ Բրիտանիայում ֆիլմ են նկարահանել մեռած լեզվով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+22.09 oC

Մեծ Բրիտանիայում ֆիլմ են նկարահանել մեռած լեզվով

07:32 03.12.2018

Քեմբրիջի համալսարանի լեզվաբանները կարճամետրած ֆիլմ են նկարահանել մեռած՝ բաբելոնյան լեզվով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

«Աղքատ մարդը Նիպպուրից» անվանումով ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ։ Հատուկ այդ նախագծի համար գիտնականները վերականգնել են անհետացած լեզուն ընդհուպ մինչև հնչյունները։

«Մեռած լեզվի հնչյունները վերականգնելը որոշ չափով արվեստ է։ Բախտներս բերել է, որ հունական այբուբենում ունենք բաբելոնյան լեզվի տառադարձություն։ Բացի այդ, բաբելոնյան լեզուն սերտորեն կապված է արաբերենին և եբրայերենին»,-ասել է պրոֆեսոր Մարտին Ուորթինգթոնը։

20 րոպեանոց ֆիլմի սյուժեն նվիրված է մի պատանու, ով որոշել էր վրեժխնդիր լինել քաղաքագլխից՝ իր այծին սատկացնելու համար։ Ֆիլմի բոլոր հերոսները խոսում են բացառապես բաբելոնյան լեզվով, որը գործածվել է Միջագետքի երկրներում և ներկայում գոյություն չունի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

09:10 14.08.2025

Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

Կուբան կշարունակի բժշկական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ նոր պատժամիջոցներին, հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «ԱՄՆ պետքարտուղարը սպառնում է վիզային սահմանափակումներ կիրառել այն կառավարությունների նկատմամբ, որոնք Կուբայի հետ ունեն բժշկական համագործակցության օրինական ծրագրեր։ Սա ցույց է տալիս, որ պարտադրանքը և ուժի կիրառմամբ ագրեսիան այս կառավարության նոր արտաքին քաղաքականության դոկտրինն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 14.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

08:55 14.08.2025

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

08:50 14.08.2025

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

08:40 14.08.2025

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

08:30 14.08.2025

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...

BACK_TO_TOP