ՔՈ-ն դարձյալ հայտարարել է նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

ՔՈ-ն դարձյալ հայտարարել է նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին

15:57 03.12.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այսօր ասուլիս են հրավիրել և  հիշեցրել են իրենց այն հայտարարության մասին, որով առաջարկում են քաղաքական ուժերին ստորագրել փոխադարձ համաձայնագիր, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու են նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ ՔՈ-ում սա անհրաժեշտություն են համարում ու պնդում, որ ոչ լեգիտիմ Սահմանադրության պայմաններում միմյանց հետ հարաբերվելու քաղաքացիական սկզբունքները համաձայնեցված չեն, ինչն ապագայում տեղիք է տալու բազմաթիվ հակասությունների և ստեղծելու է ճգնաժամային իրավիճակներ։

«Առանձին քաղաքական ուժերը տարբեր գաղափարախոսությունների, արժեքների կրող են, քաղաքականություն իրականացնողներ են, բայց կան որոշակի հարցեր, որ կապ չունի՝ մենք ինչ արժեքի կրող ենք, ինչ գաղափարի կրող ենք, դրա շուրջ մենք պետք է կարողանանք համաձայնություն ստեղծել: Սա, ընդհանրապես, պետականություն ստեղծելու գործընթացի կարևորագույն հիմնաքարերից մեկն է այն իմաստով, որ կան հարցեր, որոնք կապ չունի՝ ինչ կուսակցություններ են, ինչ արժեքներ են, այս հարցի շուրջ մենք պետք է կարողանանք համաձայնության գալ»,- ասել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գոռ Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի՝ փաստ է, որ 2015 թվականի հանրաքվեի արդյունքները կեղծվել են կամ տեղի են ունեցել ընտրախախտումներ, և բոլորը լիարժեք վստահ չեն, որ Սահմանադրությունն ընդունված է ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից.

«Դրա համար նպատակ ունենք, որ քաղաքական ուժերը, անցնելով ԱԺ, համաձայնվեն, որ այո՛, այս հարցը բոլորիս հարցն է, և մենք պատրաստ ենք Սահմանադրություն մշակել: Սա նաև յուրահատուկ մշակույթ կլինի ապագա գործընթացների համար: Երբ որ կլինեն որոշակի հարցեր, որոնք բոլորիս են հուզում, և նեղ կուսակցական շահերից դուրս են, մենք կկարողանանք համընդհանուր համաձայնության գալ: Նույնիսկ մեր տարբերություններով, մենք էդ գիծը կկարողանանք պահպանել: Որ այնպես չստացվի, որ ամեն կուսակցության փոփոխությունից հետո ամբողջ պետական համակարգը, ամբողջ պետական զարգացումը, ամբողջ պետական ռազմավարությունը փոփոխվի: Սա առաջին քայլն է, որպեսզի մենք կարողանանք մեր պետականության համար երկարաժամկետ առումով ռազմավարություններ ստեղծել»,- ասել է Հակոբյանը:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ ուրախ են, որ իրենց կոչին արդեն միացողներ կան: Միանալու մասին հայտարարություն է արել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան էջում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն  առաջարկել էին ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու են նոր Սահմանադրության ընդունման գործընթացին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

17:14 09.06.2025

Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...

Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճ

17:08 09.06.2025

Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճ

Զինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:00 09.06.2025

27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

16:52 09.06.2025

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

16:45 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

16:38 09.06.2025

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

BACK_TO_TOP