«Սասնա ծռեր»-ի և Փաշինյանի միջև սեպ խրողները որևէ բանի չեն հասնի. Ստեփան Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+24.09 oC

«Սասնա ծռեր»-ի և Փաշինյանի միջև սեպ խրողները որևէ բանի չեն հասնի. Ստեփան Գրիգորյան

15:56 03.12.2018

«Ես երեկ Շիրակի մարզում ասել եմ, որ մենք պատրաստ ենք աջակցել նոր կառավարությանը, միշտ պատրաստ ենք, միշտ աջակցում էինք ու պատրաստ ենք նաև ԱԺ-ում աջակցել»,- այսօր քարոզարշավի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ ցանկանում է հստակություն մտցնել, քանի որ երեկ Գյումրիում իր ասվածն աղավաղվել է:

Ըստ Գրիգորյանի՝ իրենք գիտեն, որ բազմաթիվ երիտասարդներ կան, որոնք փորձ չունեն, պատրաստ են իրենց փորձով աջակցել:

«Խնդրո՛ւմ եմ ԶԼՄ-ներին ճի՛շտ գրեք, պետք չէ փորձել մեր ու Նիկոլ Փաշինյանի միջև սեպ խրել, դա չի ստացվի, մենք ասում ենք՝ պատրաստ ենք աջակցել, մենք ասում ենք՝ տեսնում ենք և՛ դրականը, և՛ թերությունները: Էն իմ բավական կոշտ խոսքերը, որից հետ չեմ կանգնի, վերաբերում էին նախկին իշխանություններին ու այն անասնական վիճակում մարդկանց, ովքեր նորից փորձում են փող բաժանել: Նորից այդ բառը կրկնում եմ՝ «անասնական վիճակում գտնվող մարդկանց» խորհուրդ եմ տալիս չնսեմացնել մեր ազգը փող բաժանելով»,- ասել  է Գրիգորյանը՝ հավելելով, որ որևէ բանի չեն հասնի այն ԶԼՄ-ները, որոնք փորձում են սեպ խրել «Սասնա ծռեր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Կիլիան Մբապեին

10:50 14.08.2025

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Կիլիան Մբապեին

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին: Սաուդյան ակումբը «Ռեալի» ղեկավարությանը ներկայացրել է ռեկորդային՝ 350 միլիոն եվրոյի առաջարկ 26-ամյա ֆրանսիացու համար: Սա 50 միլիոն եվրոյով գերազանցում է Վինիսիուսի համար նախկինում արված առաջարկը: Աղբյուրի տվյալներով՝ սաուդցիները ցանկանում են բարձրացնել իրենց լիգայի հեղինակությունը՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն խաղացողներից մեկին: Մբապեին […] ...

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվեցին․ Քրեական ոստիկանության բացահայտումը

10:42 14.08.2025

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվեցին․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 6-ին իրացրին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 14-ի 08։00 դրությամբ

10:35 14.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 14-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին

10:00 14.08.2025

Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան. «Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Դրանում որևէ կասկած չկա։ Որպես մարդ` նա է՛լ ավելի լավն է, բայց սա մեր աշխատանքն է։ Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել։ Եթե որոշումները հեշտ տրվեին, ցանկացածը կկայացներ: Այս որոշումը պայմանավորված […] ...

The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայել

09:55 14.08.2025

The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայել

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» նախաձեռնության շրջանակներում ռազմական «խաղաղապահ ուժեր» տեղակայելու իր ծրագրերից, չորեքշաբթի օրը հաղորդել է The Times-ը։ Բրիտանական ռազմական ղեկավարությունը այլևս չի պլանավորում 30,000-անոց զորախումբ ուղարկել Ուկրաինա։ Դրա փոխարեն երկրի վարչապետ Քիր Սթարմերն այժմ քննարկում է ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի վրայով օդային անվտանգության ապահովումը, ուկրաինական զորքերի […] ...

Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգում

09:45 14.08.2025

Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգում

Սիրիայի ժամանակավոր կառավարության զորքերը բախվել են քրդական աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր էզ Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV-ն, Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին տեղի են ունենում կատաղի փոխհրաձգություններ, որոնցում կողմերը օգտագործում են գնդացիրներ և նռնականետեր: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվել: Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեղացումներ է […] ...

BACK_TO_TOP