13:15 04.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ծաղկահովիտում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ «Հայաստանի կրթական համակարգը ողբերգական վիճակում է»:
«Ֆորմալ առումով հայտարարված է, որ Հայաստանում ուսուցչի աշխատավարձը 153 հազար դրամ է: Բայց Հայաստանում 153 հազար դրամ ստացող մեկ ուսուցիչ չկա: Մեր երկրում կա 8000-ից ավելի ուսուցիչ, ովքեր ստանում են մոտավորապես 40 հազար դրամ աշխատավարձ: Քիչ էլ կա: Մեր երկրում կան ուսուցիչներ, որ ստանում են 25 հազար դրամ աշխատավարձ: Եթե մեր ուսուցիչն այդքան աշխատավարձ է ստանում, նշանակում է՝ նրա աշխատանքի մոտիվացիան կորսված է: Հանդուրժել այն փաստը, որ մեր երկրում երեխայի ապագան որոշող մարդը 25 հազար դրամ է ստանում, նշանակում է՝ քար գցել այդ երեխաների ապագայի վրա»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ իրավիճակի հիմնական պատճառներից մեկը կոռուպցիան է:
«Կան բացահայտված դեպքեր, երբ գյուղապետը կամ այլ պաշտոնյաներ իրենց եղբորը, հարսին, եղբոր կնոջը, ընտանիքի անդամին դպրոցի վրա գրանցել են վարորդ, պահակ, և այդ մարդիկ գումարը ստանում են, այդ դեպքում պակասում է ուսուցչի աշխատավարձից, շենքի սպասարկումից, շենքը տաքացնելու գումարից: Ողբերգությունն այն է, որ այդ դպրոցներում մարդիկ գիտեն, որ այդպես է, սուս են մնում և հանդուրժում են: Դա նշանակում է, որ քլունգն առած մեր տունը քանդում ենք»,- ասաց Փաշինյանը:
10:42 14.08.2025
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվեցին․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 6-ին իրացրին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, […] ...
10:35 14.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 14-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 14.08.2025
Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան. «Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Դրանում որևէ կասկած չկա։ Որպես մարդ` նա է՛լ ավելի լավն է, բայց սա մեր աշխատանքն է։ Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել։ Եթե որոշումները հեշտ տրվեին, ցանկացածը կկայացներ: Այս որոշումը պայմանավորված […] ...
09:55 14.08.2025
The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայելՄեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» նախաձեռնության շրջանակներում ռազմական «խաղաղապահ ուժեր» տեղակայելու իր ծրագրերից, չորեքշաբթի օրը հաղորդել է The Times-ը։ Բրիտանական ռազմական ղեկավարությունը այլևս չի պլանավորում 30,000-անոց զորախումբ ուղարկել Ուկրաինա։ Դրա փոխարեն երկրի վարչապետ Քիր Սթարմերն այժմ քննարկում է ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի վրայով օդային անվտանգության ապահովումը, ուկրաինական զորքերի […] ...
09:45 14.08.2025
Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգումՍիրիայի ժամանակավոր կառավարության զորքերը բախվել են քրդական աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր էզ Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV-ն, Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին տեղի են ունենում կատաղի փոխհրաձգություններ, որոնցում կողմերը օգտագործում են գնդացիրներ և նռնականետեր: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվել: Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեղացումներ է […] ...
09:35 14.08.2025
Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան, Զ.Անդրանիկ Թաղ. Շենք 120-191, Իսակով 30-50/1 Շենքերի ջրամատակարարումը: ...