14:34 04.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին Աշտարակում ընտրողների հետ հանդիպմանը հիշեցրեց` ամենակարևոր կաղապարն իրենք արդեն կոտրել են, կոտրել են անհնարինության կաղապարը, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ, շատերը անհնար էին համարում:
«Մարդիկ հանրությանը ներշնչել էին, թե իրենց դեմ խաղ չկա, թե իրենք լավ տղերք են, հիմա մկան ծակին տասը շահի են տալիս: Այսօր երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր քրեական գործի հետ կապված հարց պիտի քննարկվեր, դեռևս ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը պետք է քննարկվեր` նրան որպես մեղադրյալ ներգրավելու: Բա ի՞նչ էիք մտածում, մարդիկ անիմաստ չէին գալիս գործի, գնում. 14 մլն, բա իրենք տենց «մելկի» տղերք չեն, 14 մլն, 50 մլրդ, ու հիմա ԱԺ-ում քվորում չկա, որ Արամ Հարությունյանի հարցը լուծվեր: Դրա համար էլ մենք այդ ԱԺ-ն ցրեցինք, և կապ չունի, դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցնի, և քրգործի ընթացքը կշարունակվի բնական հունով: 14 մլն դոլարը մի գործով է, էն պատմությունն է` նանը չոռ ուտի, ամենքդ մի 14 մլն տաք, մենք էլ արանքում յոլա կգնանք»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այս դեպքին զուգահեռ կարելի է նայել ճանապարհների, զինվորների, դպրոցների վիճակները, ուսուցիչների աշխատավարձը ու ամեն ինչ, ապա հիշեցրեց` ասում են, որ իրենց դատի են տալու, քանի որ ասել են «հանրապետականը թալանչիների բանդա» է:
«Դե կտեսնենք` ով ում դատի կտա, հատ-հատ բոլոր սերմացու գողացող մկներին բերելու ենք դատարան, հատ-հատ»,- նշեց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսությանը, հիշեցրեց` այս տարի բողոքում էին խնդիրներից, որոնք իրապես կային, սակայն այս տարի Հայաստանում ռեկորդային ծավալի` 135 հազար տոննա բերք է ստացվել, որից 60 հազար տոննան Արագածոտնից, մասնավորապես Աշտարակի տարածաշրջանից է, և այս տարվա դեկտեմբերի 3-ի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խնձորի արտահանումը 300 տոկոսով ավելացել է. անցյալ տարվա դեկտեմբերի 3-ի դրությամբ 3 000 տոննա խնձոր է արտահանվել, այս տարվա նույն ժամանակահատվածում` 10 000 տոննայից ավելի:
«Մենք անընդհատ կենտրոնացած ենք մեր ներքին շուկայի վրա, որը սահմանափակ է, ամբողջ Հայաստանով ամբողջ օրը խնձոր ուտենք, չենք կարող էդքանը ուտել, պետք է արտահանենք: Գյուղատնտեսությունը պիտի եղանակից այդքան կախված չլինի, մենք կարկուտից, երաշտից այնքան կախված ենք»,- ասաց նա:
Փաշինյանը կարևորեց նաև ոռոգման համակարգում խնդիրների լուծումը, նշեց, որ Հայաստանի լեռներում տարեկան գոյանում է 7 մլրդ խմ ջուր, իսկ մեր երկրում ոռոգման համար այսօր հարկավոր է 500-600 մլն խմ ջուր:
«Եթե մենք ամբողջ Հայաստանի ամեն ծառի հասցնենք ոռոգման ջուր, մեզ ամենաշատը դրա կրկնակին, եռակին կամ քառակին պետք կգա: Մենք 5 մլրդ խմ ջուր ենք ունենում ամեն տարի, բայց չենք կարողանում ամբարել, մեր առաջիկա խնդիրը պետք է լինի նոր ջրամբարների կառուցումը: Ամոթ է, որ մենք ամեն տարի ոռոգման խնդիր ենք ունենում»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ ջրամբարների հարցը շատ արագ չի լուծվում, Վեդիում կառուցվում է ջրամբար, որը տարիներ անց կհանձնվի շահագործման, և ջրամբարների կառուցումը պետք է դառնա առաջնահերթություն, քանի որ տնտեսական հեղափոխության գործիքներից է:
Փաշինյանը նշեց, որ այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 120 հազար հոգով, ապա շեշտեց` Աշտարակը եղել է ու կլինի զբոսաշրջային ամենակարևոր կենտրոններից մեկը, նաև գաստրոտուրիզմի, իսկ Աշտարակի ձորը հարստություն է, որը պատկանում է բոլորին:
Հանդիպման վերջում Փաշինյանը հայտնեց, որ այս օրերին փորձում են ընտրողների` ընտրությանը մասնակցելու մոտիվացիան թուլացնել, որ մարդիկ ասեն` դե լավ է, մեկ է, ընտրված են, չգնան ընտրության: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուրի քվեն կարևոր է, և պետք է գնալ ընտրության:
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է17:20 09.06.2025
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերություններըԵրևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:14 09.06.2025
Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...
17:08 09.06.2025
Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճԶինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:00 09.06.2025
27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...
16:45 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...