Դատախազությունը` ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունների շուրջ շահարկումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+25.09 oC

Դատախազությունը` ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունների շուրջ շահարկումների մասին

15:02 04.12.2018

Քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական հարթակներով փորձում են նախօրեին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու միջնորդություններով ՀՀ Ազգային ժողովին դիմելու նախաձեռնությունը դարձնել քաղաքական անհարկի շահարկումների, բանսարկությունների առարկա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես շահարկվում է այդ նախաձեռնությամբ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում հանդես գալու հանգամանքը՝ հանիրավի կերպով դրան հաղորդելով քաղաքական, նախընտրական երանգավորում և, առանձին դեպքերում մատուցելով որպես հակաքարոզչության դրսևորում, դա ակնհայտորեն ծառայեցնելով նեղ կուսակցական նախընտրական նպատակներին:

«Հարկ ենք համարում պարզաբանել, որ նախ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար բավարար ապացույցների անհրաժեշտ համակցության ապահովումը հնարավոր է դարձել միայն նոյեմբերի 30-ին՝ համապատասխան քննչական գործողության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով:

Երկրորդ՝ ՀՀ ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համաձայնությունը ստանալու միջնորդությունները ներկայացնելու հրատապությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նշված ապացույցը ձեռք բերելուց հետո, նույն օրը, Արամ Հարությունյանը հրավիրվել է անհրաժեշտ քննչական գործողություններին մասնակցելու, որին, սակայն, վերջինս չի ներկայացել: Վարույթն իրականացնող մարմնից տվյալներ են ստացվել այն մասին, որ քննիչին չի հաջողվել վերջինիս հետ կապ հաստատել՝ համապատասխան քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը հրավիրելու նպատակով: Այսինքն առերևույթ տվյալներ են ստացվել նաև վարույթն իրականացնող մարմնից Ա. Հարությունյանի թաքնվելու վերաբերյալ:

Ակնհայտ է, որ այս փուլում միջնորդությունների ներկայացման՝ բացառապես իրավական դաշտում գտնվող գործընթացի հրատապությունը պայմանավորված է քրեական գործի նախաքննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, քննության հետագա բնական ընթացքն ապահովելու և դրանց շրջանակներում քրեական դատավարության մասնակցի պատշաճ վարքագիծն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ նախաքննության շահը ցանկացած դեպքում ավելի կարևոր է, քան տվյալ պահի հասարակական-քաղաքական իրողություններն ու առկա օրակարգը ՝ անթույլատրելի ենք համարում քրեական գործի վերաբերյալ բավարար տեղեկատվության չտիրապետելու պայմաններում ՀՀ գլխավոր դատախազության, որպես քաղաքականապես չեզոք, անկախ մարմնի կողմից իր պարտականությունների և իրավասությունների իրականացմանը նման ենթադրական բնույթի չհիմնավորված, էժանագին գնահատականներ տալու, նախընտրական քարոզչության կամ հակաքարոզչության գործիք, թիրախ դարձնելու անհաջող փորձերը:

Հորդորում ենք ձեռնպահ մնալ այդ կերպ հանրային թյուր կարծիք ձևավորելու, ինչպես նաև Դատախազության և քրեական հետապնդման մյուս մարմինների գործունեության նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու տարրեր պարունակող գործելակերպից:

Միաժամանակ, քրեական գործի արդյունավետ քննության կոնվենցիոն պահանջի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ խնդրում ենք ՀՀ ԱԺ պատգամավորներին ապահովել ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունների սահմանված կարգով քննարկումը»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Կիլիան Մբապեին

10:50 14.08.2025

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Կիլիան Մբապեին

Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին: Սաուդյան ակումբը «Ռեալի» ղեկավարությանը ներկայացրել է ռեկորդային՝ 350 միլիոն եվրոյի առաջարկ 26-ամյա ֆրանսիացու համար: Սա 50 միլիոն եվրոյով գերազանցում է Վինիսիուսի համար նախկինում արված առաջարկը: Աղբյուրի տվյալներով՝ սաուդցիները ցանկանում են բարձրացնել իրենց լիգայի հեղինակությունը՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն խաղացողներից մեկին: Մբապեին […] ...

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվեցին․ Քրեական ոստիկանության բացահայտումը

10:42 14.08.2025

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվեցին․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 6-ին իրացրին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 14-ի 08։00 դրությամբ

10:35 14.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 14-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին

10:00 14.08.2025

Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան. «Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Դրանում որևէ կասկած չկա։ Որպես մարդ` նա է՛լ ավելի լավն է, բայց սա մեր աշխատանքն է։ Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել։ Եթե որոշումները հեշտ տրվեին, ցանկացածը կկայացներ: Այս որոշումը պայմանավորված […] ...

The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայել

09:55 14.08.2025

The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայել

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» նախաձեռնության շրջանակներում ռազմական «խաղաղապահ ուժեր» տեղակայելու իր ծրագրերից, չորեքշաբթի օրը հաղորդել է The Times-ը։ Բրիտանական ռազմական ղեկավարությունը այլևս չի պլանավորում 30,000-անոց զորախումբ ուղարկել Ուկրաինա։ Դրա փոխարեն երկրի վարչապետ Քիր Սթարմերն այժմ քննարկում է ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի վրայով օդային անվտանգության ապահովումը, ուկրաինական զորքերի […] ...

Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգում

09:45 14.08.2025

Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգում

Սիրիայի ժամանակավոր կառավարության զորքերը բախվել են քրդական աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր էզ Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV-ն, Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին տեղի են ունենում կատաղի փոխհրաձգություններ, որոնցում կողմերը օգտագործում են գնդացիրներ և նռնականետեր: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվել: Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեղացումներ է […] ...

BACK_TO_TOP