Քոքոբելյանը բանավեճի է հրավիրում իշխանությանն ու պնդում, որ «Մենք»-ն է իրական ընդդիմությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Քոքոբելյանը բանավեճի է հրավիրում իշխանությանն ու պնդում, որ «Մենք»-ն է իրական ընդդիմությունը

23:10 04.12.2018

«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանից այսօր լրագրողները հետարքրվել են, թե ինչ տպավորություն է ստանում քաղաքական գործիչների կողմից  կազմակերպվող բանավեճերի մասով.

«2 բանավեճի մասնակցել եմ, շնորհակալ եմ կազմակերպիչներին, բայց եթե ուշադիր եք եղել, այնտեղ շատ հարց լղոզվում է նաև, որովհետև կարճ է ժամանակը: Հայաստանում այսօր կա մի իրավիճակ, որ ցանկացած մեթոդ օգտագործվում է, որպեսզի նշաձողն իջեցվի, չլինի ծրագրային քննարկում, չլինեն բովանդակային, գաղափարական քննարկումներ, որ հասարակությունը հասկանա՝ ով ինչ է առաջարկում: Եվ, բացի առաջարկելը, ով ինչ է կարող անել», – ասել է Խաչատուր Քոքոբելյանը:

Աժ  պատգամավորի թեկածուն նաև հավելել է, որ պատասխանատու կերպով շարունակում է հայտարարել, որ, օրինակ, արտաքին քաղաքականության հետ կապված իրենց մոտեցումները տրամագծորեն տարբերվում են մյուս բոլոր ուժերի, այդ թվում՝ իշխանության մոտեցումներից.

«Բոլորի ծրագրերին ծանոթացել եմ, տնտեսական հարցով կամ դեկլարատիվ բնույթի կետեր են, չկա ոչ մի հաշվարկ, թող ոչ մեկը չվիրավորվի: Առիթից օգտվելով հայտարարում եմ՝ իշխանություններին հրավիրում եմ բանավեճի, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության և տնտեսական խնդիրների շուրջ: Ինչո՞ւ մյուսներին չեմ հրավիրում, որովհետև նրանց մոտեցումները գրեթե նույնն են, ինչ որ իշխանությանը: Եվ համարում եմ, որ էապես տարբերվող, գաղափարապես տարբերվող մոտեցումը միայն մերն է: Եվ դա է պատճառը, որ մենք հստակ նշում ենք, որ մենք միակ գլխավոր ընդդիմախոսն ենք, բովանդակային ու գաղափարական ընդդիմությունն ենք այսօրվա իշխանության»,- հավելել է Քոքոբելյանը:

ԱԺ պատգամավորի թեկնածուն նաև ավելացրել է, որ չի լինում մի քիչ ընդդիմություն, մի քիչ իշխանություն, նախկին իշխանություններին սպասարկող շատ-շատ քաղաքական ուժեր հիմա էլ փորձում են հարմարվել նոր իշխանությունների հետ:

«Այդպես չի լինում, հասարակությունը դա լավ տարբերում է  և դրա համար եմ ցանկանում, որպեսզի լինի բովանդակային բանավեճ, և մենք ցույց տանք, թե տնտեսական ինչպիսի խնդիրներ ու գործիքներ են առաջ քաշում, արտաքին քաղաքականության հետ կապված ինչ ենք առաջարկում, թող իշխանությունն իր մոտեցումները ցույց տա և հասարակությունը դա դիտարկի և եզրահանգում անի: Տնտեսությունը պետության ողնաշարն է, մնացածը հեքիաթ է, մենք  լուծումներ ենք առաջարկում և շատ ուրախ կլինենք, որ ցանկացած իշխանություն դրանք դարձնի սեփականություն», – հավելել է Քոքոբելյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

10:31 09.06.2025

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

10:25 09.06.2025

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

10:20 09.06.2025

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:15 09.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

10:10 09.06.2025

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

10:05 09.06.2025

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

Հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...

BACK_TO_TOP