Մենք որևէ պայմանավորվածություն չունենք վարչապետի պաշտոնակատարի հետ. Էդմոն Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+39.09 oC

Մենք որևէ պայմանավորվածություն չունենք վարչապետի պաշտոնակատարի հետ. Էդմոն Մարուքյան

00:23 05.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որևէ պայմանավորվածություն չունի ընտրությունների արդյունքի վերաբերյալ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում այս մասին հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ որոշ ուժեր տեսակետ են հայտնել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու «Մենք» դաշինքի անդամները պայմանավորվածություն ունեն վարչապետի հետ, որ պետք է անցնեն խորհրդարան՝ այդպիսով խոչընդոտելով իրական ընդդիմության՝ խորհրդարան մտնելու գործընթացը:

«Բազմիցս շեշտել ենք, որ որևէ պայմանավորվածություն չունենք և չենք էլ կարող ունենալ, որովհետև մեր տեսակն էդպիսին չէ: Այսինքն՝ մենք չենք կարող ունենալ «կուլիսների հետևում» պայմանավորվածություններ, և երբ հայտարարել ենք, որ մասնակցում ենք առանձին՝ այդ պահից սկսած մեր օրակարգով գնում էինք առաջ՝ առանց որևէ մեկի հետ որևէ բան քննարկելու: Ունենք միասնական անցած ճանապարհ, որի համար բոլորս հպարտանում ենք և լավ, ջերմ հիշողություններ ունենք, բայց սա նոր Հայաստանն է, նոր իրավիճակ է և ես կարծում եմ, որ, քանի որ կռիվը երկրորդ համարի համար է, որովհետև Հեղափոխության ուժն առաջին տեղն է զբաղեցնում բոլոր հարցումներով՝ հետևաբար պետք է փորձեն «ցեխ շպրտել»  նաև այն ուժերի վրա, որոնք իրապես ունեն (հնարավորություն-խմբ.)՝ անակնկալի էֆեկտով հայտնվելու այդ տեղում»,- ասել է նա:

Նա հայտարարել է, որ նոր Հայաստանի նոր խորհրդարանում անհրաժեշտ է նոր ընդդիմություն՝ ընդգծելով, որ իրենք «Ելք» դաշինքում միասին անցած ճանապարհին նույնպես փոխզսպել ու հակակշռել են միմյանց, ինչը որոշ շրջանակներում մեկնաբանվել է որպես դաշինքում գոյություն ունեցող հակասություն:

«Հակասությունը հենց դա է եղել: Մենք տարբեր մոտեցումներ ենք ունեցել տարբեր հարցերի վերաբերյալ և իրար հակակշռել ենք: Բախումների արդյունքում է, որ ծնվել են լավ, լուսավոր նախաձեռնություններ և մոտեցումներ»,- ասել է նա:

Իր խոսքով՝ այդ ամենն այժմ լինելու է ավելի հրապարակային, և դա չի լինելու ներկուլիսային քննարկում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկը

16:00 05.08.2025

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկը

Երեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում: «The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել […] ...

Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծը

15:55 05.08.2025

Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային […] ...

Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

15:50 05.08.2025

Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են […] ...

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

15:43 05.08.2025

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

Օգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

BACK_TO_TOP