12:22 05.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ:
2018թ. դեկտեմբերի 4-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1991թ. և 1974 թվականներին. 26-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել է «աջ սրունքի վերին միջին երրորդ հրազենային գոտկային միջանցիկ վիրավորում», իսկ 44-ամյա տղամարդու մոտ՝ «ձախ սրունքի ստորին երրորդ թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք, ոտքի բաց բեկորային կոտրվածք»:
Նույն օրը՝ ժամը 22:00-ին, «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ մեկ այլ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևան քաղաքի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1983 թվականին:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և իրականացրել անհետաձգելի քննչական գործողություններ. դեպքի վայրի զննությամբ՝ բաղնիքի տնօրենի աշխատասենյակի հատակին, հայտնաբերվել են հրազենային վնասվածքին բնորոշ հետքեր, ինչպես նաև՝ արնանման հետքեր հատակին, աշխատասենյակի մուտքի դռան փեղկին, սենյակում առկա բաճկոնին, ավտոտնակի դարպասի հարակից հատվածում և բաղնիքին կից ավտոտնակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայում: Բացի այդ, բաղնիքի տարածքում գտնվող ավտոկայանատեղիում՝ աթոռին, հայտնաբերվել է արնանման հեղուկի հետքերով ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 2 փամփուշտներով։
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ հատախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, սպիտակ գույնի «Սեդան» տեսակի ավտոմեքենայով բաղնիք են այցելել եղբայրներ` Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1988 և 1983 թվականներին, ինչպես նաև ևս մեկ անձ՝ ծնված 1984թ.:
Նախնական տվյալներով՝ վերջինս իր մոտ պահվող ատրճանակով կրակել է այդ պահին բաղնիքի տնօրենի աշխատասենյակում գտնվող 26-ամյա երիտասարդի և 44-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։
Այդ ընթացքում, դեռևս չպարզված հանգամանքներում, կտրող-ծակող գործիքով վնասվածքներ են պատճառվել բաղնիք ներխուժած եղբայրներից մեկին։
Բաղնիքի աշխատակիցներից մեկը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել իր կողմից դեպքի վայրում հայտնաբերված 9մմ տրամաչափի թվով 5 պարկուճ և 1 գնդակ, որոնք առգրավվել են։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը և միջադեպի մասնակիցների ողջ շրջանակը պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...