14:16 05.12.2018
Գործարար Սիլվա Համբարձումյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հայտարարությանը, թե ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին կաշառք է տվել: Նա նշեց, որ երբեք առանց փաստաթղթի ոչինչ չի հայտարարում:
«Ամեն ինչ ունեմ, բայց դրա մասին այլևս չեմ խոսելու: Իմ տված մամուլի ասուլիսից հետո Հատուկ քննչական ծառայությունում ստորագրություն եմ տվել, որ այդ թեմայով այլևս չեմ խոսելու»,- ասաց նա՝ նշելով, որ դա, թերևս, նախաքննությանը չխանգարելու համար է արվում:
Համբարձումյանը նշեց, որ ինքը հայտարարում է այն, ինչ անձամբ իր հետ է կապված, բայց գաղտնի տեղեկություններ չի բացահայտում: Խոսելով Հայաստանում առկա իրավիճակի մասին` նա գոհունակությամբ արձանագրեց.
«Փայ մտնող չկա: Նախկինում չէին թողնում՝ աշխատենք»:
Նախկինում, ըստ գործարարի, կաշառքը վերցրել են ու չեն թողել, որ աշխատեն: Նա ասաց, որ ինքն աշխատել է 1990-ականներից 2014թ., թեպետ հիմա էլ է աշխատում: Համբարձումյանն ասաց, որ ինքն աշխատել է դրսում, գումարները բերել այստեղ, գնումներ է կատարել, գույքերի վրա է իր գումարները ծախսել:
«Ես հանգիստ եմ, բոլորը համոզվեցին, որ ճիշտ եմ, ստեղ փողի խնդիր չէր, պրինցիպի խնդիր էր: Մի մարդ 2008-ից խաբում ա` էս շենքից երկու հարկ կտամ, ասում եմ` դե լավ, ոչինչ, մարդը եթե ծախսել է, չունի, բայց 2015թ., երբ Կոտայքի մարզպետն էր, գնացի մոտը, ասեց` դե գնա, ինչ ուզում ես, արա, տալու բան չունեմ, ես էլ ինչ ուզում եմ, արեցի: Դա փետրվարն էր, էլի մարդիկ խառնեցի, որ ինքը նորմալ պատասխան տա, չտվեց, նույն թվականի սեպտեմբերին ես հայտարարություն արեցի»,- ասաց նա:
Համբարձումյանն ասաց, որ ինքը 14 մլն դոլար գումար կաշառք է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին:
Գործարարն ասաց, որ թեպետ իրավապահներից դեռ ծանուցում չի ստացել, սակայն եթե կանչեն, փաստաբաններով կգնա, քանի որ ապացույցներ ունի:
Լրագրողները հետաքրքրվեցին` կա՞ն նաև այլ պաշտոնյաներ, որոնց հետ գործարարը նման հարաբերությունների մեջ է եղել, ինչին նա ժխտական պատասխան տվեց:
Ասուլիսի ավարտին Համբարձումյանն ինքը լրագրողներին հարցեր ուղղեց, հետաքրքրվեց, թե ինչպես են նրանք լուսաբանում քարոզարշավը, ապա խոստացավ դեկտեմբերի 20-22-ին էլ օտարերկրյա ներդրողների հետ ասուլիս տալ, որոնք իր հրավերով են Հայաստան ժամանելու:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...