14:58 05.12.2018
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել կեղծ տվյալներ ներկայացնելու և պաշտոնեական անփութության հետևանքով մի քանի անձի անհիմ կենսաթոշակ նշանակելու և տալու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
2018 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմամբ տեղեկություններ է հայտնել «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատած բազմաթիվ շահառուների աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ ներառվելու և անհիմն կենսաթոշակի գումարներ վճարվելու վերաբերյալ։
Հաշվի առնելով, որ հաղորդումը բովանդակային առումով առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ՝ 2018թ. նոյեմբերի 21-ին հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին՝ հանցագործության վերաբերյալ հաղորդումը ստուգելու հանձնարարությամբ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ թվով 4 քաղաքացիներ, չունենալով համապատասխան աշխատանքային ստաժ, կեղծ տեղեկություններ ներկայացնելու միջոցով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Վանաձորի մարզային մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձանց օժանդակությամբ ստացել են «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատելու վերաբերյալ աշխատանքային ստաժը հաստատող պաշտոնական կեղծ փաստաթղթեր: Ապա դրանք ներկայացրել են կենսաթոշակ նշանակելու լիազորությամբ օժտված ստորաբաժանում, որի արդյունքում վերջիններիս անվամբ հաշվարկվել և 2016թ. մինչև 2018թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում անհիմն վճարվել է կենսաթոշակ: Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է պետական բյուջեից հատկացված խոշոր չափերի գումար։
Միաժամանակ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության իրավասու պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները ոչ պատշաճ են կատարել և չեն ստուգել վերոնշյալ անձանց կողմից «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատելու վերաբերյալ աշխատանքային ստաժի տվյալների հավաստիությունը: Արդյունքում անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, պաշտոնեական կեղծիքի, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, պաշտոնեական անփութության հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...