Շվեյցարիայի Դաշնային ժողովի 2 պալատներում տեղի ունեցած քվեարկության արդյունքում երկրի նախագահ է ընտրվել Ուլի Մաուրերը, հաղորդում է Telebasel-ը:

Արդյունքների հրապարակումից հետո 68-ամյա Ուլի Մաուրերը հայտարարել է, որ հրաժարվում է նոր նախագահական ժամկետը տոնելու արարողությունից, քանի որ արդեն տոնել է իր հաղթանակը 2012 թվականին:

Ավանդաբար, տոնակատարությունն անցկացվում է ընտրված նախագահի հայրենի շրջապատում: Շվեյցարիայի գործող նախագահ Ալեն Բերսեն այս անգամ քվեարկության արդյունքում զբաղեցրել է 2-րդ տեղը:

Մաուրերն աջ պահպանողական կուսակցության ներկայացուցիչ է: