23:23 05.12.2018
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ կուսակցությունը 3 տարիների ընթացքում ցույց է տվել, որ սկզբունքային, գաղափարական, պրոֆեսիոնալ մարդկանց թիմ է, որը միշտ պայքարել է մարդկանց իրավունքների համար:
««Լուսավոր Հայաստան»-ը Ապրիլի 17-ին դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին: Միշտ պայքարել է անարդարությունների դեմ, իսկ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում բացահայտել է այն սաբոտաժը, որն իրականացվում էր հեղափոխության դեմ»,- նշեց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ Հայաստանում աշխատողները գտնվում են շատ ծանր պայմաններում, նրանց հետ պայմանագրեր չեն կնքվում, նրանց իրավունքները ոտնահարվում են, իսկ իրենք գալիս են՝ պաշտպանելու նրանց։
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որպես նոր քաղաքական միավոր, գալիս է հայտով: Մեր հայտը ապագա խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը լինելն է: Մեր հանդիպումները և շփումները ցույց են տվել, որ ՀՀ քաղաքացիները մեզ տեսնում են որպես երկրորդ քաղաքական ուժ ապագա խորհրդարանում՝ հակակշիռ, փոխզսպող ուժ, որի պարագայում այլևս երբեք Հայաստանում կարիք չի լինելու ցրելու խորհրդարանը և կարիք չի լինելու հեղափոխություն անել։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի քաղաքական լուրջ ծրագիր, որը ենթադրում է ԵՄ-ի հետ ռազմավարական հարաբերություն, ՌԴ-ի հետ այնպիսի հարաբերություններ, երբ Ռուսաստանը այլևս կհրաժարվի Ադրբեջանին զենքեր վաճառել»,- ասաց նա:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...