09:57 06.12.2018
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարները ներկայացրին կոռուպցիայի դեմ պայքարի ու տնտեսության զարգացման իրենց տեսլականները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կուսակցությունների ու դաշինքների առաջնորդները խոսեցին Առաջին ալիքի եթերում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում:
«Կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորն այն է, որ մենք կարողանանք մեր աշխատողների աշխատավարձերը բարձրացնել՝ սկսած կառավարության անդամներից, ուսուցիչներից: Տնտեսության զարգացման համար մենք այսօր պետք է ներդրումային ծրագիր ունենանք: Այնպես պետք է անենք, որ ոչ թե մենք խնդրենք ներդնողին ներդրում անել, այլ մենք ընտրենք ներդրում անել ցանկացողների միջից»,- ասաց ԲՀԿ ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի համար կան կոնկրետ սահմանված չափանիշներ: Եթե խոսքը վերաբերում է Հայաստանին, ապա մենք պետք է նկատի ունենանք, որ կոռուպցիան եղել է կառավարման հիմնական մեխանիզմ: Նախ` պետք է արմատախիլ արվի այդ մեխանիզմը, իսկ դրա հիմնական և առաջնային քայլը անցումային արդարադատությունն է ու հանցավոր համագործակցությանը պատասխանատվության կանչելը»,- նշեց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար: Անհրաժեշտ է ստեղծել միջազգային հետաքննչական մեխանիզմ՝ կոռուպցիայի դեմ համակարգված պայքար մղելու, մեղավորներին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու համար: Տնտեսության հետ կապված՝ 8 ամիսը բավարար է երկրի ռազմավարական զարգացման տեսլական, սոցիալ-տնտեսական ծրագիր ներկայացնելու համար, և մենք հույս ունենք, որ արտահերթ ընտրություններից հետո այդ ծրագիրը կլինի»,- նկատեց «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը ներկայացնող Արթուր Բաղդասարյանը:
«Կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու լավագույն մեթոդը հզոր տնտեսություն ունենալն է: Նախ` տնտեսությունը պետք է ուժեղանա, ավելի շատ եկամուտներ բերի, ու այսօրվա կոռուպցիայի պարագայում այդ ցուցանիշը տոկոսով կիջնի: Երկրորդ՝ անհնարին է որևէ ճյուղ առանձին վերցված փորձել բարելավել, կոռուպցիան արմատախիլ անելու համար պետք է համակարգված աշխատեն բոլոր կառույցները: Մենք տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունեցող երկիր կարող ենք դառնալ, եթե մեր ուժերը միավորենք այս երկիրը երկիր դարձնելու համար»,- նշեց «Մենք» դաշինքի ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը:
«Կոռուպցիան շատ լայն հասկացություն է: Այդ պատճառով դրա դեմ պայքարը պետք է լինի ոչ միայն համակարգային, այլև պետք է լինի կանխարգելիչ: Մենք պետք է դիտարկենք կոռուպցիան իր ամբողջ լայն սպեկտրով, և այստեղ շատ գործ ունենք անելու: Իհարկե, հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, եթե չիրականացվի քաղաքական և տնտեսական լյուստրացիա: Տնտեսությունը զարգացնելու համար մենք պետք է վայրենի վաշխառուական համակարգի վրա վերահսկողություն սահմանենք, որովհետև բանկերը ֆինանսը վերցրել են իրենց ձեռքը, և դա օգտագործում են զուտ գերշահույթ ստանալու համար»,- ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանը:
«Օրենսդրության պարզություն է պետք: ՀՀ օրենսդրությունը նման ոլորտներում նպաստում է կոռուպցիային: Պատժի անխուսափելիության մեխանիզմը պետք է աշխատի 100 տոկոսով: Արժեհամակարգը պետք է վերադառնա ու ազգային լավագույն ավանդույթները պետք է վերադառնան, այս բոլորի համախումբը կտա այն արդյունքը, որն ուզում ենք»,- նշեց «Քրիստոնեա–ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի համար մեզ պետք է առողջ քաղաքական համակարգ: Մենք 7-րդ գումարման խորհրդարանում զբաղվելու ենք հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծման լոբբինգ անելով, և այնպիսի շահերի բախման օրենսդրություն մշակելով, որ այն մարդիկ, ովքեր հստակ շահերի բախման մեջ են, չլինեն խորհրդարանում: Տնտեսական զարգացման մասին՝ մենք այնպիսի օրենսդրություն ենք մշակելու, որ գյուղացին լինի պաշտպանված»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը:
«Հայաստանից համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված, և այսօր կոռուպցիայի դեմ պայքարում աննախադեպ գործընթաց է ընթանում: Կոռուպցիայի դեմ հետագա պայքարի համար առաջին հերթին հարկավոր է քաղաքական կամք, և անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ, որ հակակոռուպցիոն ունիվերսալ առանձին մարմին գոյություն ունենա: Ինչ վերաբերում է տնտեսությանը՝ առաջինը 10 ամսվա տվյալներով Հայաստանում կա 6.6% տնտեսական աճ, արտահանումն աճել է 11%-ով: Զբոսաշրջությունն աճել է 8.8%-ով, գյուղմթերքի արտահանումն աճել է 61%-ով, ագրոմթերքի արտահանումն աճել է 8%-ով, և դեռ պետք է շարունակի աճել»,- նշեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք ուզում ենք իրական կոռուպցիայի դեմ պայքար տանել, պետք է հասկանանք, որ դա չի կարող կատարել կառավարությունը, դա պետք է կատարվի ինստիտուցիոնալ և անկախ մարմնի կողմից: Տնտեսության վերաբերյալ՝ տնտեսական մեր կարգը սոցիալական-շուկայական տնտեսությունն է՝ Սահմանադրությամբ: Սա է պետք կյանքի կոչել»,- ասաց ՀՅԴ ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը:
«Հայաստանում խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալ հենքի վրա դնելն է: Կոռուպցիան սոցիալական երևույթ է, և նույնիսկ ամենախիստ ուժային մեթոդներով հնարավոր չէ այն արմատախիլ անել: Տնտեսության վերաբերյալ՝ հանրային կառավարման համակարգը հանդիսանում է միջավայր ձևավորող ազդեցիկ գործոն, այս կապակցությամբ մենք հանրային կառավարման համակարգի ուղղությունների վերաբերյալ գործունեություն կծավալենք»,- ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համակարգված անել: Եթե անենք այնպես, ինչպես անում ենք, Հայաստանում ներդրումները զրոյին կմոտենան, որովհետև կապիտալը չի սիրում, երբ իրեն անընդհատ բզում ես: Այն օրենսդրությունը, որը կա հիմա «լավ հնարավորություններ է տալիս, հուսամ՝ դա ճիշտ կօգտագործվի»,- նշեց ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:
09:40 01.05.2025
ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասինԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...
09:35 01.05.2025
Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...
09:33 01.05.2025
Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահՆախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա […] ...
09:30 01.05.2025
Հնդկաստանը հայտնել է Պակիստանի կողմից վերահսկողության գծում կրակային ռեժիմի հերթական խախտման մասինՀնդկաստանը հաղորդել է Պակիստանի կողմից կրակային ռեժիմի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի սահմանային տարածքում: Այս մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սունիլ Բարթվալը։ «2025 թվականի ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել վերահսկողության գծի վրայով […] ...
09:20 01.05.2025
Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններՄայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 […] ...
09:17 01.05.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել էԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից: Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար: ...