14:35 06.12.2018
Այն մարդիկ, ովքեր ապրում են քրիստոնեական արժեհամակարգով, դեկտեմբերի 9-ին իրենց ձայնը կտան «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությանը. այս մասին այսօր համախոհների հետ հանդիպման ժամանակ ասել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար զբաղեցնող Լևոն Շիրինյանը.
«Մեր օգտին քվեարկողը լինելու է առաջին հերթին Հայաստանի արդյունաբերող դասակարգը, նրանք, ովքեր արտադրողական ուժեր են զարգացնելու: Սա վաշխառուական կապիտալ չի, սա ֆինանսական սպեկուլյանտների կազմակերպություն չի, արդյունաբերությունը եթե վերականգնվի, ոչինչ չի լինելու: Բացի արդյունաբերողներից, մեզ հետ են լինելու ծանր քարի վերամշակման, ոչ մետաղական հանքանյութեր մշակող գործատերերը: Մեզ հետ կլինի մտավորականության այն շերտը, որը խորհրդային տարիներին տառապել է ապրելու իմաստով, բայց ստեղծագործել է: Մենք երբ քրիստոնեական արժեհամակարգի, եկեղեցու փիլիսոփայությունն ենք դավանում, հարց է առաջանում՝ եթե ոչ մեզ, բա ո՞ւմ… »,- ասել է Շիրինյանը:
Ըստ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավարի՝ իրենց ձայն են տալու նաև ինժեներական աշխատողները:
«Առանց ինժեներական աշխատանքի ոչինչ չի ստացվելու, ինչպես նաև առանց միջին մասնագիտական խավի, որը ոչնչացվել է: Պոլիտեխնիկական ինստիտուտը վարի է գնում, և նրա վերածնունդը կախված է մեր արդյունաբերության վերականգնումից: Եվ նորից ասում եմ՝ եթե ոչ մեզ հետ, ապա ո՞ւմ հետ… Մեզ համար աշխատատեղերը սպասարկման ոլորտի խեղճ ու կրակները չեն, որոնք աշխատում են 12 ժամ: Աշխատատեղեր, արդյունաբերության վերականգնում: Դուք գիտեք՝ առանց ինժեներական աշխատանքի ո՛չ արդյունաբերություն կլինի, ո՛չ էլ մանավանդ ռազմաարդյունաբերական համալիր: Դա բացառված է»,-հավելել է Շիրինյանը՝ նշելով, որ իրենց ձայն է տալու նաև մշակույթի գործիչը: Առանձնացնում է այդ սեկտորները, որովհետև դրանցով է երկիրը շրջադարձ ունենալու:
22:18 08.06.2025
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է22:40 08.06.2025
Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումներըԵրկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգին դարձել էր բարձրարվեստ մշակույթի կենտրոն՝ հյուրընկալելով Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վաղը և հունիսի 10-ին դարձյալ նույն վայրում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն բալետի կախարդանքը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնի արտիստների կատարմամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:18 08.06.2025
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն էՕվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի […] ...
22:02 08.06.2025
Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 08.06.2025
ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնելՆԳՆ-ն հրապարակել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը: «Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում […] ...
21:35 08.06.2025
Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալըՖրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...
21:16 08.06.2025
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթըՎնուկովո օդանավակայանի տանիքը վնասվել է ուժեղ անձրևի, կարկուտի և փոթորկի պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Տանիքը վնասվել է, ինչը հանգեցրել է տերմինալի ներսում ջրհեղեղի», – նշվում է հայտարարության մեջ։ Փոփոխվել է որոշ չվերթների ժամանակացույցը, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։ Մամուլի ծառայությունը նշել է, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվել են վատ եղանակի հետևանքները վերացնելու և […] ...