Սուր պայքար է գնում հին և նոր ուժերի միջև. Գարեգին Չուգասզյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Սուր պայքար է գնում հին և նոր ուժերի միջև. Գարեգին Չուգասզյան

15:06 06.12.2018

«Հին օրենսգրքով նոր խորհրդարանն ընտրելը որոշակի բարդություններ է ծնում, և մենք գիտենք այդ ռեյտինգային ընտրության ողջ անհեթեթությունը, բայց որոշեցինք, այնուամենայնիվ, մասնակցել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը:

Ըստ բանախոսի՝ ընտրապայքարին մասնակցող ուծերի մեջ է նաև «Մարտի մեկի կոալիցիան»: Չուգասզյանն ասել է, որ ինքը նկատի ունի ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և ՕԵԿ-ին:

«Էս ուժերը որոշակիորեն պետք է ժամանակ վերցնեին և խուսափեին այս ընտրությունների ներկա լինելուց: Ըստ մեզ՝ պիտի լիներ ամբողջ ռեժիմի իրավաքաղաքական գնահատական, կարծում եմ՝ դրա ժամանակը դեռ կգա: Իհարկե, ճշմարտություն կա, որ մենք հիմնական պատասխանատու համարում ենք ՀՀԿ-ին, բայց կոալիցիոն ուժերը լուրջ պատասխանատվություն են կրում այն ընթացքի համար, որ երկիրն ունեցել է վերջին տարիների ընթացքում:

Դա չի նշանակում, որ պետք է հաշվեհարդար լինի նրանց նկատմամբ, այլ նշանակում է, որ ընդամենը անցումային արդարադատության շրջանն անցնելուց հետո կհաստատվի` ով ով է, ով ինչ մեղքեր ունի: Եվ ՀՀԿ-ի պարագլուխները, որոնք երկրի հիմնական պատասխանատուներ են, իրենց պատասխանատվությունը կկրեն: Մնացած ուժերը, որոնց հարստությունը կուտակվել է ապօրինի միջոցներով, անհայտ ծագման ահռելի հարստություն գոյություն ունի: Անհրաժեշտ է մեխանիզմներ ստեղծել, որպեսզի համաներման որոշակի մեխանիզմներով հնարավորություն ստեղծվի, որպեսզի հարստությունը վերադարձվի ժողովրդին, և պետությունն էդ գումարների հիման վրա կարողանա լուծել էն հրատապ խնդիրները՝ սոցիալական և տնտեսական, որոնք կուտակվել են երկրի առաջ»,- ասել է Չուգասզյանը:

Գարեգին Չուգասզյանի խոսքերով՝ դա նաև որոշակի վստահություն կստեղծի օրենքի և իշխանության նկատմամբ: Իսկ ապագա ներդրողները վստահ կլինեն, որ չարաշահումներ չեն լինելու, օրենքն աշխատելու է, խտրականություն չի լինելու:

«Սուր պայքար է գնում հին և նոր ուժերի միջև»,- հավելել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները

22:40 08.06.2025

Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները

Երկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգին դարձել էր բարձրարվեստ մշակույթի կենտրոն՝ հյուրընկալելով Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վաղը և հունիսի 10-ին դարձյալ նույն վայրում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն բալետի կախարդանքը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնի արտիստների կատարմամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

22:18 08.06.2025

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

Օվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի […] ...

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

22:02 08.06.2025

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնել

21:49 08.06.2025

ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնել

ՆԳՆ-ն հրապարակել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը: «Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

21:35 08.06.2025

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...

BACK_TO_TOP