Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ղրիմը որպես ՌԴ-ի մաս, Փաշինյանի խոսքերը փոքր-ինչ տարօրինակ են․ Ժարիխին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ղրիմը որպես ՌԴ-ի մաս, Փաշինյանի խոսքերը փոքր-ինչ տարօրինակ են․ Ժարիխին

11:52 07.12.2018

«Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը պետք է այդ հարցին վերադառնա այն ժամանակ, երբ Հայաստանը Ղրիմը ճանաչի որպես Ռուսաստանի Դաշնության տարածք: Իսկ մինչ այդ նման հայտարարությունները փոքր-ինչ տարօրինակ են թվում»,- այս խոսքերով ռուսաստանյան ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հարցազրույցներից մեկում ասած խոսքերը։ («ԱՊՀ երկրների ինստիտուտի» տնօրենը, հիշեցնենք՝ Կոնստանտին Զատուլինն է, որը Ռուսաստանի Դումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահն է)։

Մեկնաբանությունը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, ըստ որոնց՝ ՀԱՊԿ անդամ պետությունները միջազգային կազմակերպություններում հաճախ քվեարկում են Հայաստանի շահերի դեմ, մինչդեռ հակառակի մեջ չեն կարող մեղադրել Հայաստանին։

«Ցավոք, երկար տարիներ մենք ունեինք իրավիճակ, երբ ՀԱՊԿ անդամ շատ երկրներ միջազգային կազմակերպություններում շատ հաճախ քվեարկում են Հայաստանի շահերի դեմ, բայց խնդիրն այն է, որ մեր գործընկերները մեզ չեն կարող մեղադրել, որ մենք քվեարկում ենք իրենց շահերի դեմ։ Եվ մենք ասում ենք, որ պետք է այս իրավիճակը համապատասխանեցնել»,- ռուսական «Россия 24» ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Այս խոսքերը մեկնաբանելով՝ Ժարիխինն ասել է, որ ճշմարիտ չէ գործընկերներին մեղադրել միջազգային կազմակերպություններում հակառակ քվեարկելու մեջ, երբ Հայաստանը չի ճանաչում ռազմաքաղաքական գործընկերոջ տարածքային ամբողջականությունը։

Սակայն տեղին է նշել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսքը վերաբերում էր նրան, որ պետք է դաշնակիցների հետ ճշտել այն պարտավորությունները, որ կազմակերպության անդամ պետություններն ունեն միմյանց նկատմամբ։ Հայաստանի դեպքում, ըստ Փաշինյանի, առանցքային հարցերը Արցախյան հակամարտության և տարածաշրջանի անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ պետությունների դիրքորոշումների ճշգրտումն է․ այս հարցերում ՀԱՊԿ անդամ պետությունները առայժմ չեն աջակցում Հայաստանին, դեռ երբեմն էլ պաշտպանում են Ադրբեջանի շահերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

17:42 16.08.2025

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

17:30 16.08.2025

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Նիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

17:21 16.08.2025

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

ԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

17:09 16.08.2025

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

17:00 16.08.2025

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

16:38 16.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

BACK_TO_TOP