13:07 05.12.2018
ՀԱՊԿ-ում հիմնական խնդիրն այն է, որ պետք է դաշնակիցների հետ ճշտել այն պարտավորությունները, որ կազմակերպության անդամ պետություններն ունեն միմյանց նկատմամբ։ Հայաստանի դեպքում առանցքային հարցերը Արցախյան հակամարտության և տարածաշրջանի անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ պետությունների դիրքորոշումների ճշգրտումն է։ Այս մասին ռուսական «Россия 24» ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, երկար տարիներ մենք ունեինք իրավիճակ, երբ ՀԱՊԿ անդամ շատ երկրներ միջազգային կազմակերպություններում շատ հաճախ քվեարկում են Հայաստանի շահերի դեմ, բայց խնդիրն այն է, որ մեր գործընկերները մեզ չեն կարող մեղադրել, որ մենք քվեարկում ենք իրենց շահերի դեմ։ Եվ մենք ասում ենք, որ պետք է այս իրավիճակը համապատասխանեցնել»,- ասել է Փաշինյանը։
Նա ենթադրեց, որ հնարավոր է՝ որոշ հարցեր առաջանում են նաև գործընկերների մոտ Հայաստանի վերաբերյալ, սակայն այդ հարցերը պետք է լուծել քննարկումների միջոցով։ Նրա խոսքերով՝ այդ ճշգրտումները պետք է իրականացվեն բանակցությունների ու երկխոսության միջոցով։ Նույն համատեքստում, ըստ Փաշինյանի, ոչ այնքան կարևոր է, օրինակ, ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցը, նրա անձի հարցը, որքան հենց իրավիճակի ճշգրտումը։
11:28 14.08.2025
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում11:26 14.08.2025
Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ11:26 14.08.2025
Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը գտնվելով ոչ սթափ վիճակում կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը, որի ընթացքում կրակը սփռոցից անցել է կնոջը: Վերը նշված գործողությունների հետևանքով կինը ստացել է այրվածքներ, իսկ […] ...
11:17 14.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-14-ըԲացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, 4-ական […] ...
11:10 14.08.2025
Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը». Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձյալ անդրադարձել է 2020 թվականին «Ոսկե գնդակ» չստանալու փաստին: Լեհ ֆուտբոլիստը համարվում էր մրցանակի գլխավոր հավակնորդը, սակայն France Football-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, առաջին անգամ չեղարկեց տարվա լավագույն ֆուտբոլիստների և մարզիչների ընտրության քվեարկությունը: «Դա իմ կարիերայի գագաթնակետն էր, ես «Բավարիայի» հետ հաղթել էի ամեն ինչ: Ամենաբարդն այն է, որ մինչ օրս չեմ […] ...
11:03 14.08.2025
Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյանի հարցազրույցը՝ Fox News-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված հռչակագրի նշանակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը (խմբ. հարցազրույցն անցկացվել է օգոստոսի 9-ին) բավականին շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես […] ...
10:58 14.08.2025
Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունիՈստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել էր, […] ...
10:50 14.08.2025
Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Կիլիան ՄբապեինՍաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին: Սաուդյան ակումբը «Ռեալի» ղեկավարությանը ներկայացրել է ռեկորդային՝ 350 միլիոն եվրոյի առաջարկ 26-ամյա ֆրանսիացու համար: Սա 50 միլիոն եվրոյով գերազանցում է Վինիսիուսի համար նախկինում արված առաջարկը: Աղբյուրի տվյալներով՝ սաուդցիները ցանկանում են բարձրացնել իրենց լիգայի հեղինակությունը՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն խաղացողներից մեկին: Մբապեին […] ...