15:47 07.12.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում մասնակցել է «Սանտեքս» գործարանի բացմանը և միաժամանակ նոր հիմնաքար դրել մեկ այլ գործարանի կառուցման համար:
Գործարանի սեփականատերերն են հանդիսանում Վարդան Սրմաքեշնն ու Քրիստիան Գելիջին:
«Մենք այս գործարանում 2016 թ-ից շինարարություն ենք անում և մեկ ամիս առաջին 150 աշխատողի ընդունեցինք, մինչև ապրիլ ամիսը ևս 150 հոգի պետք է ավելացնենք, ապա մենք պետք է խնդրենք Ձեզ, որ դուք նոր շենքի առաջին քարը դնեք: Ես և իմ գործընկեր Վարդան Սրմաքեշը որոշել ենք այս մեկի նման Հայաստանի տարբեր վայրերում տեքստիլ գործարաններ ստեղծենք: Հաջորդ գործարանը լինելու է Սպիտակում: Արթիկում մենք ցանկացանք սարքել գործարան, սակայն դպրոցի տարածք էր, և ծնողները բողոքեցին: Արթիկի 5 դպրոցները քիչ աշակերտներ ունեն, ավելի լավ է պետությունը դրանք միավորի և շանս տա, որ ժողովուրդը գործ ունենա: Մենք 5 եղբայրներ ենք՝ արմատներով սասունցի և եկել ենք Գյումրիում գործարան ենք կառուցել, մենք բոլորս հայ ենք, մեր նպատակը պիտի լինի մեր հայրենիքը»,- նշեց Քրիստիան Գելիջին:
Նրա խոսքերով՝ այսօր վարչապետին ոչ թե պետք է քննադատել, այլ նրա հետ աշխատել, նրան օգնել և կառուցել մեր երազած երկիրը:
Այդ ամենին ի պատասխան՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մոտեցավ գործարարին և նշեց.
«Մեկ շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ գործարանի մեկնարկն է: Դրանք բացվել են սփյուռքահայ մեր հայրենակիցների ներդրմամբ: Սա իսկապես 100 տոկոսով համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին: Մարդիկ, ովքեր կապ չունեն կառավարության հետ, իրենք անում են իրենց քայլը և պահանջատեր են, որ կառավարությունն առավել համապատասխան պայմաններ ստեղծի իրենց համար: Քննադատությունները կառավարության մասին, որ դանդաղ է ինչ-որ բան, հաճելի են: Մարդիկ ներգրավվում են կառուցման և արարման գործընթացի մեջ, և նախանձախնդիր լինելու դրդող ցանկացած քննադատություն մեզ համար հաճելի է: Հայաստանում գործարար մարդու կարգավիճակը նույնպես պիտի լրջագույն ընկալման փոփոխության ենթարկվի»:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս 27 տարվա ընթացքում «քարը քարի վրա են դրել»:
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ներդրումների միջոցով պատմամշակութային շատ արժեքներ նոր կյանք են ստանում:
Նիկոլ Փաշինյանը Քրիստիան Գելիջիի հետ ծանոթացել է գործարարի կողմից կառուցվելիք ապագա գործարանի հատակագծին, ապա ցեմենտի միջոցով ամրացրել ապագա գործարանի առաջին քարը:
Դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը մտել է «Սանտեքս» գործարանի շենք և ծանոթացել նորաստեղծ գործարանի պայմաններին:
21:00 05.05.2025
Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...
20:59 05.05.2025
Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապըՀռոմի կաթոլիկ եկեղեցու ապագա ղեկավարը պետք է կարողանա կամուրջներ կառուցել այն ժամանակ, երբ մարդկությունը համաշխարհային կարգի ճգնաժամ է ապրում։ Սա էր կարդինալների ուղերձը, որոնք հանդիպել են մայիսի 7-ին սկսվող կոնկլավից (Պապի ընտրությունից) առաջ։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են 179 կարդինալներ, որոնցից 132-ը ունեն քվեարկելու իրավունք (80 տարեկանից փոքր): «Քննարկվեց […] ...
20:52 05.05.2025
Թայվանում երկրաշարժ է գրանցվելԵրկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթողԿասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...
20:45 05.05.2025
Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են ՀռոմԲոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: Այս մասին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ ...