Ասում են՝ օդաչուները չեն մահանում, իրենք ուղղակի գնում ու էլ հետ չեն գալիս. Արծրուն Հովհաննիսյանը՝ զոհված օդաչուների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Ասում են՝ օդաչուները չեն մահանում, իրենք ուղղակի գնում ու էլ հետ չեն գալիս. Արծրուն Հովհաննիսյանը՝ զոհված օդաչուների մասին

15:31 08.12.2018

ՀՀ զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին այսօր վերջին հրաժեշտն են տվել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Օդաչուներին հուղարկավորել են «Եռաբլուր» պանթեոնում:

«Արմեն Բաբայանը ծագումով Հադրութից է, չնայած ծնվել է Երևանում: Արցախյան պատերազմի ժամանակ հոր հետ ջոկատով, դեռ անչափահաս տղա, մարտերին մասնակցել է: Հետո ընդունվել է ավիացիոն ինստիտուտ, ավարտել է: Ինքն էլ է, ինչ-որ առումով, լեգենդար ավիատորի ընտանիքից: Արմեն Բաբայանի հորեղբայրն Արցախում էլի ավիավթարից է մահացել, Խորհրդային Միության ավիացիայի վարչության պետի տեղակալն էր, շատ հայտնի ինստրուկտոր-օդաչու ու լավ մասնագետ: Արմենը «Սու-25»-ի օդաչուների մեծ մասի երիտասարդների ինստրուկտորն էր ու լավ ինստրուկտոր, առաջին կարգի օդաչու»,- Արմեն Բաբայանի մասին պատմել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Մովսես Մանուկյանին, ապա մայորի մասիսն Հովհաննիսյանն ասել է հետևյալը.

«Մովսեսին ավելի շատ գիտեմ, որովհետև և՛ իր հոր, և՛ իր հորեղբոր հետ ծառայել եմ, իրենք ինձ հարևան են եղել: Նա էլ է լեգենդար ավիացիոն ընտանիքից: Պապը, հայրը, մայրը հորեղբայրը, հորաքրոջ տղան, բոլորն օդաչուներ են: Անչափահաս տարիքից՝ աչքը հառած երկնքին մեծացավ: Ասում են՝ օդաչուները չեն մահանում, իրենք ուղղակի գնում ու էլ հետ չեն գալիս»,- հավելել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, «Սու-25» մարտական ինքնաթիռը կործանվել էր դեկտեմբերի 4-ին, ՀՀ Շիրակի մարզի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհված օդաչուների հուղարկավորությունը տեղի է ունենալու «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP