16:00 08.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վերջին հրաժեշտն են տվել ՀՀ զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին այսօր վերջին հրաժեշտն են տվել Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Օդաչուներին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Հուղարկավորությունից հետո լրագրողները ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցեր են ուղղել ինքնաթիռի կործանման պատճառների մասին:
«Ցանկացած ավիացիոն միջադեպ, անկախ քրեական գործից, ունի մասնագիտական քննության հանձնաժողով: Մասնագիտական քննությունը կավարտվի, բոլորս կիմանանք: Ես հիմա չեմ ուզում որևէ բան ասել, քանի որ դա կարող եք համարել տարբերակ ու հետո դա շրջանառվի: Եկեք սպասենք: Ցավոք, ավիացիան այդպիսին է, կորուստներ լինում են»,- ասել է Հովհաննիսյանը:
SHANTNEWS.am-ի հարցին, իսկ ինչպիսի՞ն էին օդաչուների փոխադարձ հարաբերությունները, նրանք երբևէ խնդիրներ ունեցե՞լ են, Հովհաննիսյանը պատասխանել է.
«Շատ լավ, Արմենն ընդհանրապես բոլորի հետ շատ լավ էր: Ուղղակի հրապարակման ենթակա չի, կարող եմ ցույց տալ ձեզ Արմենի ու ենթակա այս երիտասարդների նամակագրությունները, թե ինչպիսինն է, ուղղակի հրաշք: Ինքն 15 տարի մեծ էր ու իր երեխաների նման էր նրանց հետ վարվում: Միշտ շփվում էր հումորներով, եթե օդում հանկարծ նախատել է ինչ-որ մի սխալի համար, գետնի վրա փորձել է դա հարթել ընկերական հարաբերություններով և այլն: Ես քննությանը կարող եմ չսպասել ու բացառել ընդհանրապես ինչ-որ անձնային հարաբերության խնդիր, բացառում եմ: Սա հերթական ուսումնավարժական թռիչքն էր, թռիչքային օրվա առաջին թռիչքը, որը երբեմն անվանում ենք հետախուզական թռիչք», – ասել է Հովհաննիսյանը:
Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը միասին բազմաթիվ թռիչքներ են ունեցել:
Հիշեցնենք, «Սու-25» մարտական ինքնաթիռը կործանվել էր դեկտեմբերի 4-ին, ՀՀ Շիրակի մարզի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհված օդաչուների հուղարկավորությունը տեղի է ունենալու «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...