19:20 08.12.2018
Դժվար է սահմանել իրական միլանյան նորաձևության ոճը: Այն հիմնված է էլեգանտության վրա և չունի որևէ ավելորդություն, կենտրոնանում է դիզայնի վրա: Այս ամենին զուգահեռ այն ճարտարապետական ազդեցությունն է կրում: Եթե դուք հետևում եք Միլանի ոճին, ապա պետք է ընտրեք նրբաճաշակ իրեր, որոնք չեն «ճչում» որևէ հայտնի ապրանքանիշի պատկանելության մասին: Եվ հենց այդ ոճը նորաձևության գիտակներն առաջինը կնկատեն ու կհասկանան ապրանքանիշի միլանյան ծագումը:
Այդ ոճը կարծես խնամքով թաքցրած գաղտնիք լինի, որը բոլորը ցանկանում են իմանալ կամ կրկնօրինակել, բայց ոչ բոլորի մոտ է ստացվում:
Serapian նորաձևության տունը հիմնվել է 1928թ. Լոմբարդիայում: Հիմնադրման օրվանից այն միլանյան ոճի կրողն է ու լավագույնս է ներկայացնում ոճային պայուսակներ և կաշվե աքսեսուարներ:
Ազգությամբ հայ տաղանդավոր արհեստավոր Ստեֆանո Սերապյանն իր նորաձևության տունը բացել է քաղաքի կենտրոնից ոչ հեռու:
Նորաձևության տան հիմնադիր Ստեֆանո Սերապյանը կնոջ՝ Ջինա Ֆլորիի հետ
Այդ նորաձևության տան ապրանքները կարծես ճակատագրական լինեն՝ մարդիկ հիշում են Serapian-ի հասցեն, բայց ոչ բոլորին են պատմում այդ բրենդի մասին: Serapian-ի մասին խոսում են միայն մոտ ընկերների հետ: Serapian-ը Միլանում պարզապես նորաձևության տուն չէ, այնտեղ գաղափարները վերածվում են գեղեցիկ աքսեսուարների:
Եվ ահա, արդեն 90 տարի է, ինչ Serapian-ն ասոցացվում է էլեգանտ ոճով աչքի ընկնող կանանց ու տղամարդկանց հետ: Հստակ և միևնույն ժամանակ նուրբ դետալները հատուկ են հատուկ են լոմբարդյան կաշվե իրերին, ու հենց դրա շնորհիվ է, որ Serapian նորաձևության տունը չի կորցնում իր հմայքն ու պահանջարկը:
Serapian-ն ամենից շատ հայտնի է իր լակոնիկ պայուսակներով, բայց դրան զուգահեռ նորաձևության աշխարհում աչքի է ընկել նորարարական լուծումներով, որոնց հիմք են ծառայել տվյալ ժամանակի ճարտարապետությունն ու դիզայնը: Նորաձևության տան ամենաբեղուն ժամանակահատվածը եղել են 1950-ականները:
Serapian-ի նորարարական բացահայտումներից են քաշմիրապատ կաշին (հորթի բնական կաշի, որը հատուկ մշակման արդյունքում քաշմիրի պես փափուկ է դառնում), Stepan անունով նյութը (բամբակյա կտոր՝ ռետինե ծածկով), Evoluzione-ը (հորթի մշակված կաշի յուրահատուկ հյուսվածքով, որը քերծվածքների նկատմամբ դիմացկուն է դարձնում կաշին) և Mosaico-ն (բնական խճանկարային կտոր):
Ներկայումս Serapian նորաձևության տունը նոր շունչ է ստանում: Վերջերս շվեյցարական աքսեսուարներ ու զարդեր թողարկող Richemont ընկերությունը գնեց Serapian նորաձևության տունը: Նորաձևության աշխարհում պասիվ տարիներից հետո միլանյան յուրօրինակ բրենդը ստվերից դուրս է գալիս: Նորաձևության տան առաջ բացվում են մեծ հեռանկարներ:
18:55 16.08.2025
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները կանցկացնեն «կամավորների կոալիցիայի» հանդիպումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի միջոցով կանցկացնի «կամավորների կոալիցիայի» ևս մեկ հանդիպում, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Ավելի վաղ Մակրոնն ինքը հայտարարել էր կոալիցիայի առաջիկա հանդիպման մասին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո՝ առանց ամսաթիվը նշելու։ «Մակրոնը, Սթարմերը և Մերցը կիրակի օրը […] ...
18:45 16.08.2025
Բելառուսը սպասում է ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2-ների ժամանմանը 2025 թվականինԲելառուսը 2025 թվականին ակնկալում է ստանալ ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է հանրապետության ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Լուկյանովիչը։ «Իհարկե, մեր ավիապարկը անընդհատ համալրվում է։ Ընդամենը երկու օր առաջ մենք ստացանք նորագույն Սու-30ՍՄ2 ինքնաթիռների ևս մեկ խմբաքանակ։ Մենք նաև ստացանք 12 նորագույն ինքնաթիռ՝ Մի-35Մ ուղղաթիռներ։ Եվ այս տարի […] ...
18:33 16.08.2025
Ղազախստանը ողջունել է Պուտին-Թրամփ հանդիպումը ԱլյասկայումՂազախստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովը՝ որպես Ուկրաինայի հարցով ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ, շաբաթ օրը հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Ղազախստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը Անքորիջում՝ որպես Ուկրաինայի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ», – ասվում է մամուլի ծառայության Telegram […] ...
18:20 16.08.2025
Հրդեհ Ծովազարդ գյուղումՕգոստոսի 16-ին, ժամը 12։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին, մարվել՝ 14։48-ին։ Այրվել են տան բակում կուտակած մոտ 400 հակ անասնակեր և […] ...
18:11 16.08.2025
Դանիայի վարչապետը քննադատել է ՆեթանյահուինԴանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան անվանելով «խնդրահարույց» և ասել, որ Իսրայելն ավելի լավը կլիներ առանց նրա ղեկավարման։ «Այո», – դանիական Jyllands-Posten թերթին տված հարցազրույցում Ֆրեդերիկսենը պատասխանել է, թե արդյոք կարծում է, որ Իսրայելն ավելի լավ վիճակում կլինի, եթե Նեթանյահուն այլևս վարչապետ չլինի։ Նրա խոսքով՝ Իսրայելի ներկայիս կառավարությունը գործում է […] ...