Ովքե՞ր են Շիրակի մարզում առավել շատ քվեներ ստացած ռեյտինգային թեկնածուները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

Ովքե՞ր են Շիրակի մարզում առավել շատ քվեներ ստացած ռեյտինգային թեկնածուները

14:16 10.12.2018

Ովքե՞ր են լինելու Շիրակի մարզի տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուները, որոնք առավել շատ քվեներ կստանան: Այս հարցում, մինչ ընտրությունները եղած կանխատեսումները հաստատվեցին քվեարկության արդյունքներով: Շիրակի մարզում ամենաշատ քվեներ ստացած ռեյտինգային թեկնածուն Ֆելիքս Ցոլակյանն է, որն առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքից: Նա ստացել է 24.172 քվե:

Հիշեցնենք՝ մեկուկես տարի առաջ Ֆելիքս Ցոլակյանին առաջադրել էր ՀՀԿ-ն: Այդ ժամանակ նա ստացել է մոտ 12 հազար քվե, այսինքն՝ այս անգամ Ֆելիքս Ցոլակյանի ստացած քվեները նախորդի կրկնապատիկից էլ ավելին են:

«Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակից հաջորդ՝ շատ քվեներ ստացած թեկնածուները Շիրակի մարզպետն ու փոխմարզպետն են: Կարեն Սարուխանյանը և Սոֆյա Հովսեփյանը համապատասխանաբար ստացել են 6271 և 5981 քվե:

ԲՀԿ-ն Շիրակի մարզում առաջադրել էր ռեյտինգային 14 թեկնածու: Նրանց թվում ԱԺ պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Վարդևան Գրիգորյանն են:

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Վարդևան Գրիգորյանը Շիրակի մարզում ստացել էր 13.942 քվե: Այս անգամ նրա օգտին քվեարկողների թիվը պակաս է 5 անգամ: Վարդևան Գրիգորյանի օգտին քվեարկել է 2783 ընտրող: 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների համեմատ եռակի պակաս են նաև Վարդան Ղուկասյանի քվեները: 1 ու կես տարի առաջ նա ստացել էր 12.433 ձայն, այժմ ՝ 3198:

Նոր դեմքերով է Շիրակի մարզում ներկայացել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Տարածքային թեկնածուներից ամենաշատ քվեները ստացել է Սոցապ ծառայության Գյումրիի տարածքային բաժնի պետ Սարիկ Մինասյանը: Նրա օգտին քվեարկել է 1963 ընտրող:

ՀՅԴ-ն  հանրապետական ցուցանիշով չի հաղթահարելանցողիկ շեմը, իսկ Շիրակի մարզում Դաշնակցության օգտին քվեարկել է ընտրողների 6,47 %-ը: ՀՅԴ տարածքային թեկնածուների շարքում ամենաշատ քվեները ստացել է ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը՝ 1554 ձայն:

ՀՀԿ-ն Շիրակի մարզում ներկայացել է երիտասարդ ու անծանոթ դեմքերով: ՀՀԿ-ն Շիրակի մարզում ստացել է 3029 քվե, իսկ ռեյտինգային թեկնածուի ձայները, որը ամենաշատ  քվեներն է ստացել, 500-ից մի փոքր ավելին են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP