Չինովնիկները չեն համոզում գնալ քվեարկության, չեն քվեարկում մեռած հոգիները. ռուս լրագրող Ռոմանովի անդրադարձը ԱԺ ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC

Չինովնիկները չեն համոզում գնալ քվեարկության, չեն քվեարկում մեռած հոգիները. ռուս լրագրող Ռոմանովի անդրադարձը ԱԺ ընտրություններին

16:32 11.12.2018

Վրաստանում բնակվող ռուս լրագրող Ալեքսեյ Ռոմանովը, որը հետխորհրդային երկրների տարածքում ծավալվող քաղաքական իրադարձությունների մասին տեսանյութեր է նկարահանում, անդրադարձել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին:

Տեսանյութի սկզբում Ռոմանովը ցույց է տալիս, թե ինչպես են գրություն թողել իր մեքենայի վրա և հրավիրել խաշ ուտելու:

Ռոմանովը հարց է ուղղում քաղաքացուն, որն ասում էր, որ առաջին անգամ գնալու է ընտրության և արդեն ժամանակն է ինչ-որ բան փոխելու:

«Նրանք ժողովրդին են ներկայացնելու: Եթե ոչ, ապա նրանց նույնպես կմերժենք, ինչպես նախորդներին»,- պատասխանում է քաղաքացին, որից հետո Ռոմանովը նրանց հետ ուղևորվում է ընտրատեղամաս:

Ռոմանովն արձանագրում է, որ այս անգամ ոչ ոք մարդկանց ավտոբուսներով չի տեղափոխում ընտրատեղամաս, չինովնիկները շենքերի մուտքերով չեն շրջում և չեն համոզում գնալ քվեարկության, և չեն քվեարկում մեռած հոգիները:

Ռոմանովը տեղամասից ուղևորվում է «Իմ քայլը» դաշինքի շտաբ, որտեղ տեսախցիկների միջոցով հետևում են ընտրական գործընթացին: Ռոմանովը հարց է ուղղում «Իմ քայլը» դաշինքից Ալեն Սիմոնյանին: Ո՞րն է այս ընտրությունների ինտրիգը:

«Ինտրիգն այն է, թե քանի քաղաքական ուժ կհաղթահարի նվազագույն շեմը, արդյո՞ք մեր կուսակցությունը կհաղթահարի 70 տոկոսի շեմը և ևս մեկը՝ նախկին իշխող կուսակցությունը կանցնի՞, թե՞ ոչ»,- պատասխանում է Ալեն Սիմոնյանը:

Այնուհետև «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ժամանում է շտաբ: Մինչ Փաշինյանը հարցազրույց կտար տեղում հավաքված լրագրողներին, Ռոմանովը հետևյալ դիտարկումն է անում.

«Հանրապետական կուսակցությունը, որը հիշեցնում է ռուսական «Եդինայա Ռոսիան», հավաքել է 4.49 տոկոս ձայն: Բանն այն է, որ հանրապետականներն ԱԺ-ում տապալել էին  նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որ անցողիկ շեմը սահմանում էր 4 տոկոս: Իմ երեխաները սա անվանում են «վայրկենական կարմա»: Եթե այն ժամանակ չմերժեին, հիմա խորհրդարանում կլինեին»:

Ռոմանովն այնուհետև հարց է ուղղում Փաշինյանին, թե արդյո՞ք այդպիսով «հեղափոխությունն ավարտվում է»:

«Ես կարծում եմ՝ ճիշտ չէ այդպես ասել, ճիշտ է ասել՝ հեղափոխության առաջին փուլն ավարտվեց, քանի որ հեղափոխությունը կավարտվի այն ժամանակ, երբ բոլոր նպատակներն իրականություն կդառնան»,- պատասխանում է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձերբակալված երիտասարդի խուզարկությամբ 10 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել

16:52 05.05.2025

Ձերբակալված երիտասարդի խուզարկությամբ 10 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել

Մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Աճառյան փողոցում ձերբակալել և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 և թղթե մեկ փաթեթ` […] ...

Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները

16:46 05.05.2025

Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Սամվել Օրդուխանյանի վարած «BMW» մակնիշի և 33-ամյա Մհեր Սարգսյանի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Ս. Օրդուխանյանի վարած «BMW»-ում առաջացած անսարքությունը, ինչի հետևաքով […] ...

Մարդիկ Ծառայությանը վերաբերել են որպես պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի․ Սրբուհի Գալյան

16:41 05.05.2025

Մարդիկ Ծառայությանը վերաբերել են որպես պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի․ Սրբուհի Գալյան

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մայիսի 5-ին նշում է կառույցի կազմավորման 27-ամյակը և հարկադիր կատարողի մասնագիտական օրը։ Այդ առիթով Ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պաշտոնատար այլ հյուրեր, Ծառայության ղեկավար կազմն ու սպայական անձնակազմը։ Շուրջ 27 տարի գործող ծառայության և հարկադիր կատարողի օրվան նվիրված […] ...

Մայիսի 6-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 հարց

16:36 05.05.2025

Մայիսի 6-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 հարց

Ազգային ժողովի խորհրդի նիստը կայացել է մայիսի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 […] ...

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. Տիգրան Ավինյան

16:31 05.05.2025

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. Տիգրան Ավինյան

Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այսօր Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ միասին ստորագրեցինք եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր։ Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և […] ...

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

16:25 05.05.2025

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները Վրաստանում կայացած Ակակի Կակուրիձեի անվան միջազգային մրցաշարում 10 մեդալ են նվաճել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Վաղարշակ Քեյանը (55 կգ), Ալիկ Կճոյանը (65 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) և Սարգիս Անդրեասյանը (90 կգ) հաղթել են բոլոր մրցակիցներին ու դարձել ոսկե մեդալակիր։ Վահրամ Դովլաթբեկյանը (50 կգ) և Արտյոմ Ստեփանյանը (70 կգ) նվաճել են […] ...

BACK_TO_TOP