ԱՄՆ Կոնգրեսը կողմ է քվեարկել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

ԱՄՆ Կոնգրեսը կողմ է քվեարկել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

09:05 12.12.2018

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը հակազդելու և պատժամիջոցներ սահմանելու մասին։ Փաստաթուղթն ընդունվել է բոլոր կոնգրեսականների կողմից։

Նրանց տեսանկյունից՝ «Հյուսիսային հոսք-2»-ը զգալի հետքայլ է եվրոպական էներգաանվտանգության և ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից։ Փաստաթուղթը նաև կոչ է անում ԵՄ երկրներին հրաժարվել գազատարի շինարարությունից։

Բացի այդ, օրենսդիրները կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընդունել բոլոր հնարավոր միջոցառումները՝ էներգակիրների դիվերսիֆիկացմամբ եվրոպական էներգաանվտանգությանն աջակցելու համար, ինչը նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանից ԵՄ-ի կախվածությունը։

«Հյուսիսային հոսք-2» նախագիծը նախատեսում է Բալթիկ ծովի ընդերքով գազատարի շինարարություն Ռուսաստանից Գերմանիա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»

12:05 04.07.2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական ​​անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […] ...

SHANTNEWS

12:00 04.07.2025

SHANTNEWS

Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»

11:58 04.07.2025

Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը դեկտեմբերի 31-ին կեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է As-ը: 38-ամյա ռմբարկուն չի երկարաձգի պայմանագիրը և հնարավոր է, որ ավարտի կարիերան: Ուրուգվայցի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիում» է 2024-ի հունվարից: Սուարեսը 34 գոլով ամերիկյան ակումբի պատմության մեջ երկրորդ ռմբարկուն է: Լիոնել Մեսսիից նա հետ է 16 գոլով: ...

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

11:48 04.07.2025

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային՝ չնայած ամերիկյան պաշարների սպառմանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք զենք տրամադրում ենք, աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք օգնել նրանց, բայց, գիտեք, ( ԱՄՆ նախկին նախագահ Ջո – խմբ.) Բայդենը ավերեց մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։ […] ...

ԱԺ-ին է ներկայացվել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

11:40 04.07.2025

ԱԺ-ին է ներկայացվել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ […] ...

Բայրամյանն ու «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել

11:31 04.07.2025

Բայրամյանն ու «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել

Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ու ռուսական «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար, ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: 33-ամյա Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից, թիմի կազմում անցկացրել է 246 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։   View this post […] ...

BACK_TO_TOP