Հայտնի են 2018-ի գյումրեցի լավագույն մարզիկների անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Հայտնի են 2018-ի գյումրեցի լավագույն մարզիկների անունները

23:55 12.12.2018

Մարզական մեկնաբանները, մարզիչներն ու մարզական կազմակերպություններն այսօր ամփոփել են գյումրեցի մարզիկների հաջողություններն ու կազմել մեծահասակների, երիտասարդների ու պատանիների լավագույն տասնյակները: Ընտրությանը մասնակցող 46 ներկայացուցիչներին տրամադրվել են թերթիկներ, որոնցում աշխարհի, Եվրոպայի միջազգային հեղինակավոր մրցաշարերում լավագույն արդյունքներ ցուցաբերած ու հաղթական հորիզոնականներ նվաճած  գյումրեցի մարզիկների անուններն են եղել:

Մեծահասակների, պատանիների ու երիտասարդների ցուցակներից յուրաքանչյուրում 16 թեկնածու կար, մեդալներ վաստակած մարզիկներին գնահատել են 1-ից 10 բալային համակարգով։ Երկու ժամ ընթացող ամփոփումից հետո հրապարակվել են նախ՝ մարզական մեկնաբանների ու լրագրողների քվեարկության արդյունքները, որոնք հետո համադրվել են մարզիչների քվեների հետ, ապա՝  որոշվել է մեծահասակների 2018 թվականի լավագույն տասնյակը։

1.Գոռ Մինասյան  /Ծանրամարտ /

2. Արթուր Ալեքսանյան / Ըմբշամարտ /

3.Գրիգոր Մխիթարյան / Սամբո /

4.Հակոբ Մկրտչյան / Ծանրամարտ /

5. Երվանդ Մկրտչյան / Թեթև աթլետիկա /

6. Հենրիկ Սարգսյան / Բռնցքամարտ/

7. Հովհաննես Բաչկով / Բռնցքամարտ /

8. Մակար Թամրազյան / Ծանրամարտ/

9.Էդիկ Սարգսյան / Կյոկուշինկայ բուդո կարատե /

10. Արման Բաղդասարյան / Ըմբշամարտ /

Մեծահասակներից բացի՝ որոշել են նաև այս տարվա երիտասարդ ու պատանի լավագույն մարզիկներին, որոնք ծանրամարտից, ըմբշամարտից ու սամբոյից բացի՝ նաև ներկայացնում էին եռամարտ, ուշու, հրաձգություն և անգամ շախմատ մարզաձևերը: Թիմային մարզաձևերն  այս տարի  չեն ամփոփելու: Թեև հայտնի է, որ մարզի շախմատի թիմը դարձել է հանրապետության Դպրոցականների առաջնության չեմպիոն:

Գյումրիի լավագույն տասնյակից բացի՝ լավագույն մարզիկներ կճանաչվեն նաև դահուկորդ, կրկնակի ոսկե մեդալակիր Միքայել Միքայելյանը, բռնցքամարտիկ, ուսանողական համաշխարհային խաղերի երկրորդ մրցանակակիր Գուրգեն Հովհաննիսյանը։ Գյումրեցի մարզիկներ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, Արթուր Ալեքսանյանն ու Գրիգոր Մխիթարյանն ընդգրկված են նաև հանրապետության լավագույն 21 մարզիկների ցանկում։ Այստեղ ընտրությունը SMS քվեարկությամբ է լինելու:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP