13:18 13.12.2018
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ իրենք ծրագրում են իրականացնել պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության 2015-2020 միջոցառումները:
Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվել է սեյսմիկ անվտանգության վարկային ծրագիր:
Մասնավորապես, նախատեսվում է առավել խոցելի 46 դպրոցների սեյսմիկ ուժեղացում կամ նորի կառուցում իրականացնել, որոնց համար ծախսվելու է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար: Կառավարության որոշմամբ հաստատվել է 20 դպրոցների ցանկ, այժմ շինարարություն է իրականացվում 6 դպրոցներում:
Առաջարկվում է հաստատել գերակա 26 դպրոցների ցանկ, որոնք ընտրվել են աշխատանքային խմբի կողմից, հաստատվել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած խմբում:
Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ իրենք նախատեսում են կառուցել մոդուլային դպրոցներ, որտեղ գունային լուծումներն ավելի հետաքրքիր կլինեն աշակերտների համար, կրթությունը կդարձնեն ավելի բազմազան և հետաքրքիր:
«Համայնքային կյանքը պետք է կենտրոնացնել դպրոցների շուրջ, և միայն ծայրահեղ անհնարինության դեպքում պետք է կառուցել ավանդական դպրոց»,- ասել է առաջին փոխվարչապետը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ծրագրում ներառված համայնքների դպրոցների ցանկը.
Արագածոտնի մարզի
Արարատի մարզի
Արմավիրի մարզի
Կոտայքի մարզի
Լոռու մարզի
Գեղարքունիքի մարզի
Տավուշի մարզի
Շիրակի մարզի
Վայոց ձորի մարզի
16:38 20.08.2025
Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՕգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես՝ Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով: Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան […] ...
16:30 20.08.2025
Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը: Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել […] ...
16:29 20.08.2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ ՕվերչուկինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։ Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ ...
16:22 20.08.2025
Արոնյանի հաղթական մեկնարկը․ Sinquefield CupԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է։ Առաջին տուրում նա սև խաղաքարերով հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։ Մրցաշարին մասնակցում են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Յան-Կշիշտոֆ Դուդան […] ...
16:15 20.08.2025
ՀՀ որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 10-16-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 14-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 12-ին և 15-ին։ Գյումրի քաղաքում՝ օգոստոսի 10-ին, Հրազդան և Արարատ քաղաքում՝ չի գերազանցել։ ...
16:03 20.08.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտելՕգոստոսի 15-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գողթանիկ գյուղի 48-ամյա բնակիչը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ՝ հողամասում կանեփ է աճեցնում, իսկ բնակության վայրում՝ ապօրինի պահում թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տան և հողամասի զննությամբ հայտնաբերվել են չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգվածներ, կանեփի սերմեր, կանեփի 130 բույս և այլն։ Ըստ […] ...