Վրաստանում 2-3 տարեկան երեխաների արյան մեջ ստուգում են կապարի առկայությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Վրաստանում 2-3 տարեկան երեխաների արյան մեջ ստուգում են կապարի առկայությունը

10:42 14.12.2018

Կապարով թունավորումը լուրջ խնդիր է երեխաների մոտ: Վրաստանում մանկահասակ երեխաների մոտ կապարի  առկայության հետազոտությունների համար առիթ է հանդիսացել դրանով թունավորման դեպքերի հաճախականությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի սոցիալական քաղաքականության հարցերով մասնագետ Թինատին Բաումը: Նրա մեկնաբանությամբ՝ տվյալ հետազոտությունն անցկացվում է միայն Վրաստանում, քանի որ այդ երկրում բավականին բարձր է երեխաների արյան մեջ կապարի առկայությունը: Կապարը կարող է լինել հողի, ջրի, ներկերի, խաղալիքների մեջ և այլուր:

«Մասնագետները դեռևս պետք է ճշտեն մարդկային մարմինը թունավորող կապարի աղբյուրը»,- ասել է նա: Հետազոտողները Վրաստանում բախվել են մի հիմնախնդրի, երբ ծնողները, հիմք ընդունելով մանկաբույժի հայտարարությունը, թե դրա դեմ դեռևս բուժում չի հայտաբերվել, հրաժարվում են մասնակցել հետազոտություններին:

Երեխաների մոտ կապարի առկայության ստուգմանը զուգահեռ մասնագետները ստուգում են նաև հեմոգլոբինը՝ անեմիան բացառելու համար: Դա այն հիվանդություններից մեկն է, որն առաջանում է արյան մեջ կապարի առկայության դեպքում:

Հետազոտությունների երկրորդ փուլում մասնագետներն արդեն կփորձեն հայտնաբերել կապարի աղբյուրը նաև ջրում: Արյան փորձաքննությունների բոլոր նմուշները կուղարկվեն Իտալիայի լաբորատորիա: Արդյունքները կհրապարակվեն գարնանը:

Կապարը կարող է օրգանիզմ թափանցել մթնոլորտից, որտեղ այն գտնվում է փոքր մասնիկների ձևով: Դրանք ավտոմեքենաների գազերի արտանետումների, կապարի օգտագործմամբ պատրաստված ներկերի գոլորշիների հետևանք են: Կապարի առկայությունն օրգանիզմում կարող է բացահայտվել արյան և մեզի փորձաքննության օգնությամբ: Այն նաև կուտակվում է ոսկորներում, մազերի և ատամների վրա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

16:52 09.06.2025

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

16:45 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

16:38 09.06.2025

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

16:30 09.06.2025

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

16:22 09.06.2025

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

Հունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

16:14 09.06.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

BACK_TO_TOP