Սուրեն Քրմոյանը՝ ցմահ դատապարտյալներին առնչվող փոփոխությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Սուրեն Քրմոյանը՝ ցմահ դատապարտյալներին առնչվող փոփոխությունների մասին

17:23 13.12.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, ամփոփելով 2017-2018 թթ. ուսումնասիրությունների արդյունքները, այսօր խոսել է այն մասին, թե ինչ առաջարկներ են ներկայացրել Արդարադատության նախարարությանը։

«Ներկա կարգավորմամբ՝ եթե անձին պատժախուց են ուղարկում, ծանոթացնում են այդ որոշմանը: Մեր առաջարկություններից մեկը եղել է այն, որ ոչ թե ծանոթացնեն այդ որոշմանը, այլ՝ տրամադրեն, միևնույն ժամանակ որոշման մեջ նշեն դրա բողոքարկման կարգն ու պայմանները: Եթե անձը փաստաբան ունի, ուղարկեն նաև փաստաբանին»,- ասել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:

Ըստ խմբի իրավաբանի՝  իրենք առաջարկ են արել, որ մյուս դատապարտյալներից անջատ պահվող ցմահ դատապարտյալները ևս այլ դատապարտյալների հետ պահվեն:

«Ցմահների թեման շարունակելով՝ 20 տարի հետո ցմահ դատապարտյալն ունի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունք: 20 տարի հետո ինքն իրավունք  է ստանում ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու՝ փակից անցնելու կիսափակի: Մենք առաջարկել ենք ուղղիչ հիմնարկը փոխելու շեմը նվազեցնել, որ մինչև 20 տարի պայմանական վաղաժամկետ ազատման հասնելն ինքն արդեն անցած լինի այդ փոփոխություններով՝ սկզբից կիսափակ, հետո կիսաբաց, որտեղ նաև հնարավորություն կլինի գնահատել այդ անձի ուղղման գործընթացը»,- ասել է Ռևազյանը:

Իրավաբանի խոսքերով՝ ԱՆ-ն տեղեկացրել է, որ Քրեակատարողական օրենսգրքի հայեցակարգ է մշակվում, խմբի դիտարկումները հաշվի կառնվեն: Եղել է նաև բժշկական քարտի պատճենը դատապարտյալին տրամադրելու առաջարկ:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանն արված առաջարկներին այսպես է արձագանքել.

«Հուլիսին կառավարությունը հավանության է արժանացրել այն նախաձեռնությունը, ըստ որի՝ կրկնապատկվում է  ցմահ ազատազրկման դատապարտվածների տեսակցությունների թիվը: Նախկինի համեմատ 2 անգամ ավելի՝ հիմա ցմահ ազատազրկվածները կարող են օգտվել տարեկան 6 կարճատև, 2 երկարատև տեսակցությունից: Բացի դրանից՝ դիտորդների և ՄԻՊ առաջարկությունների հիման վրա գրասենյակի հետ մենք մեծածավալ փաթեթ ենք մշակել, որը կառավարությունն արդեն հավանության է արժանացրել և ներկայացրել է ԱԺ, որով ցմահ դատապարտյալների անջատ պահելու կանոնը վերացվում է, նաև հնարավորություն է ստեղծվում, որ ցմահ ազատազրկված անձինք փուլային եղանակով ռեժիմային փոփոխություն ունենան և հասնեն մինչև դատապարտյալների բաց տիպի ռեժիմ»:

Ըստ Քրմոյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մարդկանց դեպքում կկիրառվի նաև խրախուսական ինստիտուտը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP