17:55 13.12.2018
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 43-ամյա բնակչին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1975 թվականին, 2018թ. մարտ ամսին ապօրինի ձեռք է բերել, պահել և իրացրել 0,02 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։ Մասնավորապես՝ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը, տարբեր անձանց իրացնելու նպատակով, նույն ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել և իր տանն ապօրինի պահել 0.08 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերի՝ 0,045 գրամ քաշով, «Հալոպերիդոլ» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 9 հատ դեղահաբ և խոշոր չափերի՝ 0,034 գրամ քաշով, «Լորազեպամ» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 17 հատ դեղահաբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1975 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 266-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
11:50 09.06.2025
Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...
11:40 09.06.2025
Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...
11:35 09.06.2025
Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստականԱվելի քան 400,000 փախստական է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...
11:28 09.06.2025
Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ […] ...
11:20 09.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքներըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից։ «Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի […] ...
11:15 09.06.2025
Ռումինիայի նախագահը հույս ունի, որ նոր կաբինետը կձևավորվի տասը օրվա ընթացքումՌումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ակնկալում է, որ երկրում նոր կառավարությունը կհաստատվի տասը օրվա ընթացքում։ Դանը մայիսի վերջին սկսեց կուսակցությունների հետ ոչ պաշտոնական խորհրդակցությունների փուլ՝ տնտեսական հարցերը քննարկելու և կառավարության ձևավորման վերաբերյալ։ «Ես շատ ուրախ եմ, որ բոլոր այն կուսակցությունները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, ցանկանում են միանալ այն կառավարությանը, որը կձևավորվի մոտ տասը օրից», […] ...