«Բազե՝ առանց թևերի» կամ «նախագահ-վետո»․ Ինչպե՞ս կհիշի Վրաստանը չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

«Բազե՝ առանց թևերի» կամ «նախագահ-վետո»․ Ինչպե՞ս կհիշի Վրաստանը չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին

12:26 14.12.2018

Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել են հաշված օրեր: Արդեն դեկտեմբերի 16-ին Վրաստանը կունենա առաջին կին նախագահը։Սալոմե Զուրաբիշվիլին իր բնավորությամբ ու խարիզմայով Մարգվելաշվիլիի ճիշտ հակապատկերն է:

«Sputnik Грузия»-ի առաջարկով վրացի փորձագետները գնահատել են  Գեորգի Մարգվելաշվիլիի նախագահության 5 տարիների գործունեությունը՝ որպես քաղաքական գործիչ, գլխավոր հրամանատար և վերջապես՝ որպես սովորական մարդ:

Խոսելով  Մարգվելաշվիլի նախագահ-քաղաքական գործչի մասին՝ փորձագետ Ռամազ Սակվարելիձեն ասել է. «Ամենայն հավանականությամբ, Մարգվելաշվիլին կհիշվի խորհրդարանական նախաձեռնություններին դրած իր  բազմաթիվ վետոներով և իշխող կոսակցության հետ առճակատմամբ: Դա այնքան հաճախ էր տեղի ունենում, որ նրան սկսեցին կոչել նախագահ-վետո: Թեև նրա բոլոր վետոները քաղաքականապես հիմնավորված էին, և դա զուտ քմահաճույք չէր նրա կողմից»:

Փորձագետը համոզված է, որ «Մարգվելաշվիլին հասկանում էր, որ բոլոր վետոներն անպայման կհաղթահարվեն: Հիշում եմ, երբ հերթական վետոյից հետո հայտարարեց, թե համոզված է, որ այն կհաղթահարեն, սակայն ինքը դա անում է իր քաղաքական դիրքորոշումն արտահայտելու համար»:

Իսկ առճակատումն իշխող կուսակցության հետ, ըստ փորձագետի, կապված էր Մարգվելաշվիլիի՝ Հավլաբարի նախագահական նստավայր տեղափոխվելու հետ, թեև նախապես պայմանավորվածություն կար, որ Սաակաշվիլիի կառուցած շենքը որպես այդպիսին չի օգտագործվելու: Սակայն Մարգվելաշվիլին այլ կերպ վարվեց՝ դրանով իսկ հարուցելով իր հետ մտերիմ հարաբերություն ունեցող Իվանիշվիլիի և մյուս թիմակիցների սուր քննադատությունը:

«Որպես բարձրագույն հրամանատար՝ Մարգվելաշվիլին իրեն ոչ մի կերպ չի դրսևորել: Ընդհանրապես Վրաստանի ԶՈւ-ն ունե՞ր արդյոք գլխավոր հրամանատար: Սա մինչև հիմա մնում է հռետորական հարց: Բայց, գիտե՞ք, ոչ մի կերպն էլ առաջընթաց է: Լավ բան չի արել, բայց վատն էլ չի արել»,- ասել է փորձագետ Վախթանգ Մայիսայան:

Հեռացող նախագահին բացառիկ բարձր գնահատական է տվել վերլուծաբան Սոսո Ցինցաձեն: Փորձագետը համոզված է, որ եթե Մարգվելաշվիլին լիակատար լիազորություն ունենար, ինչպես իր նախորդը՝ Միխեիլ Սաակաշվիլին, նրա ձեռքբերումները շատ ավելի տպավորիչ կլինեին:

«Ի՞նչ կարող էր անել Մարգվելաշվիլին: Չէ՞ որ նա բազե էր առանց թևերի: Եթե նա նախագահի կարգավիճակով ունենար բոլոր իրավունքները, ինչպես, օրինակ, Սաակաշվիլին, այդ դեպքում ես նրա մասին կկարողանայի խոսել շատ  երկար: Նա նախագահ էր, որին պարբերաբար նվաստացնում էին նրա նախկին համախոհները, կուսակիցներն ու ընդդիմությունը: Եթե նա ունենար լայն իրավունքներ, ապա ավելի լավ կհիշվեր»,- հայտարարել է Ցինցաձեն:

Իսկ ինքը՝ Մարգվելաշվիլին, էությամբ հանգիստ մարդ է, ով նախագահության 5 տարիների ընթացքում գերադասեց բնակվել Թբիլիսիից հեռու՝ Դուշեթիի սեփական տանը, զբաղվել հողագործությամբ: Իր հողամասում նույնիսկ բերք էր ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից նվեր ստացած կարտոֆիլի սերմից: Սիրում է կենդանիներ: Վերջին տարիներին էլ ամուսնացել է աղջկա ընկերուհու մոր հետ և դարձել 2 զավակների հայր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

16:52 09.06.2025

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

16:45 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

16:38 09.06.2025

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

16:30 09.06.2025

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

16:22 09.06.2025

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

Հունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

16:14 09.06.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

BACK_TO_TOP