13:06 14.12.2018
«Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով Aurora Dialogues բեռլինյան քննարկման ուշադրության կիզակետում էին փախստականների չդադարող ճգնաժամը, տեղահանության և միգրացիայի խնդիրները, հակամարտությունների սցենարները և պոպուլիզմի ահագնացող միտումները։ Այս մասին տեղեկացնում է auroraprize.com-ը:
Aurora Dialogues-ը մեկնարկեց «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Յոախիմ Ռոգալի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ողջույնի ուղերձներով, ինչին հետևեց գերմանական Der Tagesspiegel պարբերականի խմբագիր Դորոթի Նոլթեի զրույցը համաժողովի բացման օրը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ հռչակված Թոմ Քաթինայի հետ։ Վերջինս խոսեց իր անհատական փորձառությունից, որը ձեռք է բերել Սուդանի՝ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում միակ մշտական բժիշկ աշխատելու տարիներին, նկարագրեց, թե հակամարտություններն ինչպիսի կործանարար ազդեցություն կարող են ունենալ համայնքների կյանքում, և պարզաբանեց, թե այս փորձառությունն ինչպես է օգնել իրեն ավելի լավ հասկանալ մարդասիրության ասպարեզի ակտիվիսիտների և հումանիտար ճգնաժամերի հետևանքով տուժածների միջև ուժեղ կապեր ձևավորելու անհրաժեշտությունը։
«Աշխարհը ճնշման տակ» խորագրով բացման նիստի ընթացքում բանախոսները դատապարտեցին ճնշումների աճը մարդասիրական գործի նկատմամբ։ Գերմանիայի Կանաչների կուսակցության նախկին համանախագահ, գերմանական խորհրդարանի անդամ Ջեմ Օզդեմիրը շեշտեց, որ անազատական ռեժիմների ահագնացումը ներկայումս սկսել է վտանգել եվրոպական ժողովրդավարական կարգը։ «Ազատական ժողովրդավարություններին վտանգ է սպառնում»,- նշեց Օզդեմիրը։ «Ցավոք, անազատական ռեժիմները հետզհետե վտանգում են ավելի ու ավելի մեծ թվով պետությունների։ Եվ սա տեղի է ունենում մեր թողտվության պատճառով։ Մենք ենք նաև, որ կարող ենք կասեցնել այս միտումը։ Անշուշտ, մեկ երկրով փոփոխություն չի գա, բայց միացյալ ուժերով՝ Եվրամիությունը կարող է փոփոխություն բերել»։
Բեռլինյան քննարկումների երկրորդ օրն սկսվեց «Մարդկությունը փխրուն աշխարհում» թեմայի շուրջ քննարկումներով։ Մյունխենյան անվտանգության համաժողովի նախագահ, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում Գերմանիայի նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը յուրաքանչյուր պետության կոչ արեց պատասխանատվություն վերցնել և ձայն բարձրացնել անարդարության դեմ։ «Եվրամիությունը և, մասնավորապես, Գերմանիան մեր առջև ուրվագծեցին աղետալի մի պատկեր, որն ի ցույց է դնում բոլորիս անկարողությունը վերջին տասնամյակների հումանիտար ամենադաժան ճգնաժամի՝ Սիրիական պատերազմի առնչությամբ»,- ասաց բանախոսը։ «Մենք պարզապես հայացք թեքեցինք։ Սակայն հայացք թեքելը դեռ չի նշանակում մեղավոր չլինել։ Եթե կարող էիր ինչ-որ բան անել, սակայն նախընտրեցիր անմասն մնալ, ուրեմն մեղավոր ես»։ Դեսպան Իշինգերն ապա հավելեց. «Մենք ականատես դարձանք, թե ինչպիսի կործանարար հետևանքների են հանգեցրել միջազգային իրավունքի անտեսումը և, իբրև հետևանք, վստահության քայքայումը։ Հարկավոր է վերամեկնաբանել միջազգային իրավունքը՝ ուղղելով այն ի պաշտպանություն ոչ թե բռնակալների, այլ՝ մարդկանց և քաղաքացիների»։ Նիստի ընթացքում հաջորդիվ շեշտվեց, որ մարդկանց անվտանգությունը պետք է ամրագրվի իբրև միջազգային իրավունքի գերակա նորմ, և որ եվրոպական երկրներն այլևս չեն կարող թաքնվել Եվրոպայի մատույցներում ծավալվող հումանիտար աղետների լուսանցքներում։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կարծիքով՝ ներկայումս աշխարհին սպառնացող խոշորագույն մարտահրավերն անտարբերությունն է. «Մենք ապրում ենք մի աշխարհում, որն աստիճանաբար ավելի է բևեռանում, իսկ վստահության պակասը և ապատեղեկատվությունը միայն նպաստում են դրան։ Ներկայիս հասարակությունում հետզհետե ավելի մեծ կարևորություն են ձեռք բերում համագործակցությունը և վստահելի մարդկանց ներառող ցանցերի ձևավորումը։ Ամենակարևորն անձնական կապերն են, և ես անչափ ուրախ եմ՝ տեսնելով, որ այս տարի Aurora Dialogues քննարկումները կրկին իր հարկի ներքո է ժողովել մարդասիրության ոլորտում օրինակելի գործ կատարող բացառիկ անհատականությունների։ Շնորհակալ եմ, որ միացել եք «Ավրորայի» շարժմանը, որ հույս եք բերում մարդկանց և օգնում պահպանել մարդկության ապագան»։
Aurora Dialogues համաժողովը եզրափակվեց Թոմ Քաթինայի «Կոչ` ի գործ» ոգեշնչող ելույթով։ Բանախոսը վկայակոչեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունը, որը Հայոց ցեղասպանությունը վերապրելու փորձառությունը գործադրում է մերօրյա հերոսներին զորացնելու համար, որպեսզի վերջիններս իրենց հերթին կարողանան աջակցել տարրական հումանիտար աջակցության կարիք ունեցողներին և շարունակեն բարեգործության շղթան միջազգային մասշտաբով։ Իր կոչում Թոմ Քաթինան նշեց. «Ինչպես հայերը, վերապրելով դժվարություններ դարձել են մարդասիրական գործի նվիրատու և աջակից, այնպես էլ «Ավրորայի» աջակիցները պետք է սա դարձնեն գործելաոճ և «մարդասիրական վակուումը» լցնեն մարդասիրական գործով»։
Aurora Dialogues բեռլինյան քննարկումների կազմակերպիչներն էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնությունը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, «Ռոլանդ Բերգեր» հիմնադրամը, «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատությունը, Ersnt&Young ընկերությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
16:38 09.06.2025
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՀունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
16:30 09.06.2025
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...
16:22 09.06.2025
Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներումՀունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...
16:14 09.06.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
16:08 09.06.2025
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար ՀայրապետյանՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին […] ...
16:00 09.06.2025
Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ումԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...