Անհատ ձեռնարկատեր հաշվառվելու դեպքում ավտոմեքենաների առքուվաճառքի հարկային բեռը կնվազի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Անհատ ձեռնարկատեր հաշվառվելու դեպքում ավտոմեքենաների առքուվաճառքի հարկային բեռը կնվազի

15:50 14.12.2018

Ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները բողոքում են բարձր եկամտահարկից: Բանն այն է, որ Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից: Դրանցից մեկը ենթադրում է  հետևյալը. երբ միևնույն հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենա օտարվում է, այդ թվում՝ անհատույց, տվյալ ավտոմեքենայի շուկայական գնի 80 տոկոսի չափով եկամուտ է  հաշվառվում, և պետք է դրա 20 տոկոսի չափով եկամտային հարկ վճարել: Նախկին օրենքը թույլ էր տալիս նվիրատվություն ձևակերպել և այսկերպ խուսափել հարկերից: Shantnews.am-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Արման Պողոսյանը ներկայացրեց հին ու նոր օրենքների տարբերությունը:

«Մինչև հուլիսի 1-ն այս անձանց եկամուտները, որոնք ձևավորվում էին ավտոմեքենաների վաճառքից, հաշվառվում էին այսպես կոչված «դրամարկղային» մեթոդով: Դրամարկղային մեթոդը նշանակում է՝ եկամուտը համարվում է ստացված, եթե փաստացի գնորդը վճարել է վաճառողին: Երբ երկրորդ և հետագա ավտոմեքենաների օտարումը կատարվում էր նվիրատվության ձևով ու բնականաբար վճարում չէր կատարվում մեքենան վաճառողին, երբևէ չէր առաջանում նաև հարկ վճարելու պարտավորություն: Այդ ժամանակ գործող օրենսդրական կարգավորումը հնարավորություն էր ընձեռում շրջանցել հարկումը և ըստ էության կատարվող վաճառքներն արհեստականորեն որակել, ձևակերպել որպես նվիրատվություն»,- ասաց Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ խելամիտ չէ հավատալ, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձը մեկ հարկային տարվա ընթացքում 2,3,4 կամ 5 ավտոմեքենա է նվիրում տարբեր՝ հաճախ իր հետ ազգակցական կապ չունեցող մարդկանց:

«Կատարված օրենսդրական փոփոխությամբ վերանայվել է ֆիզիկական անձանց այն եկամուտների հաշվառման կանոնը, որոնք ձևավորվում են ավտոմեքենաների վաճառքից: Այսինքն՝ հաշվառման դրամարկղային մեթոդից անցում է կատարվել հաշվառման, հաշվեգրման մեթոդի: Հաշվեգրման մեթոդն այլևս չի կարևորում եկամտի փաստացի ստացման հանգամանքը: Մեքենան վաճառվել է, դրանով վաճառողը ձեռք է բերել եկամուտ ստանալու իրավունք, համարվում է, որ եկամուտը ստացվել է»,- ասաց նա:

Այսպիսով, տվյալ ավտոմեքենայի շուկայական գնի 80 տոկոսի չափով եկամուտ է  հաշվառվում, իսկ 20 տոկոսի չափով ներմուծողները պարտավորվում են հարկ վճարել: Արման Պողոսյանն ընդունում է, որ 20 տոկոսը ծանր բեռ է, բայց սա  շատերին օրենքի դաշտ բերելու միջոց է:

«Բնականաբար, ընդունելի է այս մոտեցումը, որ հարկի բեռը գուցե բարձր է, բայց դա դիտավորյալ է այդպես սահմանվել, որպեսզի ֆիզիկական անձինք, որոնք փաստացի զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, հաշվառված չլինելով որպես անհատ ձեռնարկատեր, խթաններ ունենան գնալ և հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր: Այդ դեպքում, եթե օրինակ ընտրեն շրջանառության հարկի համակարգը, կարող են իրենց կողմից վճարվելիք հարկը նվազեցնել ընդհուպ մինչև 1.5 տոկոս»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը:

Նա ավելացրեց, որ օրենսդրությամբ ստեղծված են բոլոր նախադրյալները, որ ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող ֆիզիկական անձինք գան օրինական դաշտ, հաշվառվեն որպես անհատ ձեռնարկատերեր և գործեն ավելի մեղմ հարկային բեռի պայմաններում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

16:38 09.06.2025

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

16:30 09.06.2025

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

16:22 09.06.2025

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

Հունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

16:14 09.06.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան

16:08 09.06.2025

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին […] ...

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

16:00 09.06.2025

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...

BACK_TO_TOP