Դիմում-բողոքներ ներկայարցրել են ԲՀԿ, ԼՀԿ և ՀՅԴ-ի ներկայացուցիչները. Տիգրան Մուկուչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Դիմում-բողոքներ ներկայարցրել են ԲՀԿ, ԼՀԿ և ՀՅԴ-ի ներկայացուցիչները. Տիգրան Մուկուչյան

21:40 14.12.2018

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր SHANTNEWS.am-ին ամփոփ տեղեկություններ է ներկայացրել  2018 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ստացված դիմում-բողոքների մասին:

ԿՀԸ նախագահն ասել է, որ ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու, այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ չեն եղել, եղել են՝  վերահաշվարկի պահանջով՝ 13 դիմում՝ մեկը վստահված անձանցից մեկն է ներկայացրել, մյուսները՝ թեկնածուները:

«Երկու դիմումը, որոնք որ պատշաճ էին ներկայացվել, միանշանակ բավարարվեցին: Մյուս 11 դիմումներն, ի դեպ, դրանցից մեկը ներկայացվել էր ժամկետների խախտմամբ, տարածքային ընտրական հանձնաժողովները, հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի պահանջները, որոշում կայացրեցին դիմումի հիմքով վերահաշվարկումը մերժելու մասին»,- ասել է Տիգրան Մուկուչյանը:

Ամեն դեպքում, ըստ ԿՀԸ նախագահի, տարածքային ընտրական հանձնաժողովները օգտվել են ԸՕ-ով իրենց ընձեռված հնարավորությունից և սեփական նախաձեռնությամբ են վերահաշվարկներ կատարել՝ ընտրելով նաև այն տեղամասերը, որոնք վկայակոչվել են դիմումներում։

«Այսինքն՝ չնայած այն հանգամանքին, որ դիմումն օրենսգրքին չհամապատասխանելու հիմքով մերժվել էր, բայց դրանով պահանջվող տեղամասերում, ըստ էության, իրականացվել էր վերահաշվարկ՝ արդեն հանձնաժողովի նախաձեռնությամբ»,- հավելել է Տիգրան Մուկուչյանը:

Ինչ վերաբերում է դիմումներ ներկայացնելու դրդապատճառին.

«Ոչ թե միջկուսակցական ձայների սխալ հաշվարկն էր, այլ դիմումատուներն ունեին ինչ-ինչ հիմքեր կարծելու, որ հնարավոր է ձայների սխալ հաշվարկ արդեն միջկուսակցական տիրույթում՝ տարածքային թեկնածուների միջև»,- ասել է Մուկուչյանը՝ հավելելով, որ 55 տեղամասերում կատարված վերահաշվարկի արդյունքները ցույց են տվել, որ նման խնդիր չկա: Բացառությամբ մեկ դեպքի, որն Արմավիրի մարզում է գրանցվել և որի նյութերը տարածքային ընտրական հանձնաժողովը դատախազություն է ուղարկել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

19:26 09.06.2025

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

Երևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

19:14 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

19:08 09.06.2025

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

18:58 09.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

Օրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

18:49 09.06.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում: ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ներքին Գետաշեն գյուղի 59-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել կարճեցված փողով որսորդական հրացան, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակ և ինքնաձիգի […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

18:41 09.06.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...

BACK_TO_TOP