Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2018-ի դեկտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2018-ի դեկտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ

20:56 15.12.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 24 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 2.760.780 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 10-ի վերաբերյալ նշանակվել է 780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: այս մասին տեղեկացնբում են կառույցի լրատվության բաժնից:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 11 դեպք, հաշվարկվել է 1.309.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 բոխի, 4 հաճարենի, 1 կաղնի) հաշվարկվել է 685.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (15.9 խմ)` 286.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բոխի) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 հաճարենի) հաշվարկվել է 270.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձոր՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 ընկուզենի) հաշվարկվել է 67.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Արագածոտն` արջի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 30.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Վայոց ձոր՝ նապաստակի ապօրինի որսի 1 դեպքով հաշվարկվել է 8.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիք՝ վայրի խոզի ապօրինի որսի 1 դեպք, որի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում, որսամիսը (35 կգ) հանձնվել է «Առաքելություն Հայաստան» Արծվաբույն ՏՍ կազմակերպությանը:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 5 դեպք, հաշվարկվել է 1.443.580 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Արարատ՝ ջրային ռեսուրսների պահպանության խախտման 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Առանց ջրօգտագործման թույլտվության աշխատելու 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ «Սևան ազգային պարկ»-ի տարածքում ռելիեֆի հարթեցման աշխատանքներ իրականացնելու 1 դեպքով հաշվարկվել է 60.000 ՀՀ դրամի, Սևան քաղաքի Բուսաբանական այգուց սևահողի դուրս բերման 1 դեպքով՝ 1.020.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Երևան՝ առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 363.580 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արձանագրվել է իրավախախատման 5 դեպք։

Արագածոտն՝ 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.177.640 ՀՀ դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ

12:56 05.08.2025

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ

2025թ. օգոստոսի 4-ին աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Հանդիպման մեկնարկին կողմերը փոխանակել են ողջույնի խոսքեր և ընդգծել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը, որ հիմնված է երկու […] ...

Համացանցի միջոցով սինթետիկ թմրանյութ ձեռք բերած գյումրեցին ձերբակալվեց

12:53 05.08.2025

Համացանցի միջոցով սինթետիկ թմրանյութ ձեռք բերած գյումրեցին ձերբակալվեց

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրու 54-ամյա մի բնակիչ ապօրինի կերպով ձեռք է բերում և պահում թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ օգոստոսի 2-ին, նա Գյումրու Սավոյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ՝ կպչուն ժապավենով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց […] ...

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

12:20 05.08.2025

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

Հնդկաստանի տեքստիլ շուկան որևէ խնդրի չի բախվի ԱՄՆ-ի կողմից երկրի արտադրանքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է Հնդկաստանի առևտրականների համադաշնության նախագահ Չամպալալ Բոթրան: «Հնդիկ տեքստիլ առևտրականները այնքան ուժեղ են, որ կարող են իրենց շուկան ստեղծել աշխարհի ցանկացած վայրում», – ասել է նա ANI-ին:  Նրա խոսքով, չնայած Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուն, տեքստիլ […] ...

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

12:09 05.08.2025

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին հետևել Նիդերլանդների օրինակին և ֆինանսավորել ԱՄՆ-ում արտադրված զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Լավ է տեսնել, թե ինչպես է Նիդերլանդները նախաձեռնություն ցուցաբերում և հովանավորում Ուկրաինայի համար ԱՄՆ զենքի առաջին փաթեթը՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում։ Ես շուտով սպասում եմ նմանատիպ նշանակալի հայտարարությունների այլ դաշնակիցներից», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։ […] ...

SHANTNEWS

12:00 05.08.2025

SHANTNEWS

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

11:51 05.08.2025

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...

BACK_TO_TOP