Լրագրողական կազմակերպությունները պահանջով դիմել են ՀՌԱՀ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+12.42 oC

Լրագրողական կազմակերպությունները պահանջով դիմել են ՀՌԱՀ-ին

22:26 21.12.2018

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ կապված ՀՌԱՀ-ի հայտարարության հետ։

«Դեկտեմբերի 19-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով մտահոգություն է արտահայտել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» հաղորդումներում որոշ դրսևորումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նշվում է, որ հանրային շահերի բազմազանության, գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառության ապահովման պարտավորությանը հակառակ՝ լրատվամիջոցը թիրախավորել է քաղաքական ուժերից մեկին ու նրա դեմ օգտագործում է «քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը»։ Ըստ ՀՌԱՀ-ի՝ վտանգված է հեռուստաընկերության խմբագրական անկախությունը, ակներև է «քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը»։ Ուստի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն»-ին՝ չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հիմնականում համաձայն լինելով արտահայտված մտահոգությունների հետ, միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ ՀՌԱՀ-ի նշած խնդիրները, ընդհանուր առմամբ, նոր չեն, բնորոշ են հեռարձակման ոլորտին, և մեղադրանքներ ներկայացնելով միայն մեկ հեռուստաընկերությանը՝ հանձնաժողովն ինքն է ցուցաբերում աչառու և խտրական մոտեցում։ Մինչդեռ, այս ոլորտում ձևավորված հարաբերություններն ու իրավիճակը պայմանավորված են առաջին հերթին ՀՌԱՀ-ի՝ որպես կարգավորող մարմնի գործունեությամբ։ Հենց հանձնաժողովի իրականացրած քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ հեռուստաընկերություններից շատերը հայտնվել են կամ որոշ քաղաքական ուժերի վերնախավի, կամ նրանց հետ սերտաճած օլիգարխիկ շրջանակների, կամ էլ օրվա իշխանությունների լիակատար վերահսկողության տակ։ Հետևաբար, այդ լրատվամիջոցներն ավելի շատ ծառայել և ծառայում են իրենց փաստացի տերերի քաղաքական նպատակներին, քան հանրային շահին։

Տարիներ շարունակ և՛ նախորդ իշխանությունը, և՛ նրա ձևավորած ՀՌԱՀ-ն, որպես կանոն, անտեսել են հեռուստաընկերությունների կողմից օրենքների տարատեսակ խախտումների, այդ թվում՝ լիցենզիաների պայմանները չկատարելու վերաբերյալ լրագրողական հանրության բազմաթիվ ահազանգերը։ Չնայած երկրում տեղի ունեցած փոփոխություններին՝ հեռարձակման ոլորտի շատ թերություններ չեն հաղթահարվում։ Այդ մասին վկայում է նաև հանրային թվային հեռարձակման տիրույթում գտնվող մի շարք համապետական, մայրաքաղաքային եւ մարզային հեռուստաալիքների կողմից վերջին  ընտրություններին նախորդող շաբաթների և հետընտրական գործընթացների լուսաբանման մշտադիտարկումը։

Մեր համոզմամբ, ՀՌԱՀ-ի հայտարարության մեջ ներկայացված խնդիրներն ու դրանց հետ կապված մեղադրանքները, մանավանդ եթե դրանք, ինչպես նշվում է փաստաթղթում, հիմնված են հանձնաժողովի մշտադիտարկման տվյալների վրա, ոչ այնքան հայտարարության կամ կոչ անելու առարկա պետք է դառնային, որքան օրենքով նախատեսված գործառույթի՝ վարույթ սկսելու, խախտումները հաստատելու պարագայում՝ նախազգուշացնելու, տուգանելու և այլ տույժերի առիթ։ Ստացվում է, որ ՀՌԱՀ-ն կրկին չի կատարում օրենքով վերապահված իր առաքելությունը և ընտրովի սկզբունքայնություն է ցուցաբերում մեկ թիրախավորված հեռարձակողի նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՌԱՀ-ից պահանջում ենք հրաժարվել քաղաքական պատեհապաշտությամբ թելադրված քայլերից ու ձեռնամուխ լինել բարեփոխումներ իրականացնելուն՝ ոլորտում իրավիճակն առողջացնելու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ»,- ասված է հայտարարության մեջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP