Խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ․ Գոռ Աբրահամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

Խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ․ Գոռ Աբրահամյան

23:59 22.12.2018

«Շատ, շատ ցավալի է, որ կալանավորում խափանման միջոցը հանրային գիտակցության մեջ նույնացվում է պատժի հետ, իսկ խափանման այս միջոցը փոխելը՝ պատժից ազատման կամ որ ավելի վտանգավոր է՝ անպատժելիության։ Մինչդեռ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ:
Քրեադատավարական օրենսգրքով սահմանված պայմանների և հիմքերի առկայությամբ այն կիրառվում է գործի քննության ընթացքում անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քրեական գործի լրիվ, օբյեկտիվ քննության բնականոն ընթացքը երաշխավորելու, դրան խոչընդոտող կանխատեսելի, ողջամիտ գործոնները չեզոքացնելու նպատակով:
Հետևաբար կալանքը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինումը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական պատասխանատվությունից ազատելու կամ նրան արդարացնելու դրսևորում։

Կրկնակի ցավալի է, որ մասնագիտական ու ոչ մասնագիտական շրջանակներից փոխանակ այս պարզ իրողությունները բացատրելու հարկադրանքի միջոցների նպատակներից ու տարբերությունններից օբյեկտիվորեն քիչ տեղյակ լայն հանրությանը, այդ չիմացության վրա դիվիդենտներ են փորձում հավաքել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

09:15 11.07.2025

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

Հուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին,  մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

09:00 11.07.2025

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

Երևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

BACK_TO_TOP